Posted in Բնագիտություն

Չափում․ Չափման միավորներ

Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն չափումները: Դրա համար օգտագործվում են մեծությունները և դրանց միավորները:
Հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունները. Եթե մրսել ես, տաք թեյ խմիր․ կամ էլ՝ ամռանը եղանակները ավելի տաք են, քան ձմռանը: Երկու դեպքում էլ խոսքը  մեծության՝ ջերմաստիճանի մասին է: Մի դեպքում խոսքը հեղուկի (թեյի), մյուս դեպքում օդի ջերմաստիճանի մասին է։Երբ խոսում ես առարկայի ձգվածության կամ երկու առարկաների միջև եղած հեռավորության մասին, օգտագործում ես քեզ  հայտնի մեկ այլ մեծություն՝ երկարությունը:

Երբ կշեռքով կշռում ես խնձորները, ապա իմանում ես նրանց զանգ­վածը, որը նույնպես մեծություն է: Մեծություն է նաև ժամանակը, որի միջոցով որոշվում է որևէ գործընթացի կամ երևույթի տևողությունը:

Հնադարյան ժամանակներում մարդը ստիպված էր կամաց-կամաց նվաճել ոչ միայն քանակի արվեստը, այլ նաև չափսերի: Երբ նախնադարյան մարդը փորձում էր գտնել իր համար քարանձավ, նա ստիպված էր չափել իր թաքստոցի երկարությունը, լայնությունը և բարձրությունը։ Դրա համար մարդը չափում էր մարմնի տարբեր մասերով։Օրինակ՝ Ռուսաստանում օգտագործում էին երկու տեսակի սաժեն` թափային և շեղ։Փոքր  երկարություններ  չափելու  համար  օգտագործվում  էր  բութ  մատի  հոդի  երկարությունը։Հռոմում 1 մղոնը հավասար է  1488մ, իսկ  Ֆլորենցիայում`1633մ: Արաբները որպես երկարության միավոր օգտագործում էին մազի երկարությունը` պոկված էշի դեմքից: Եգիպտական բուրգերի կառուցողները երկարության չափանմուշ էին համարում արմունկը (կանգուն): Հնդկաստանում երկարության միավոր էր  դհանուշ – աղեղի երկու ծայրերի միջև ընկած հեռավորությունն է (1 դհանուշը=183սմ): Հիմա բոլոր պետությունները ստացել են այդ միակ և ընդհանուր չափանմուշի պատճենները, որոնց հետ համեմատելով էլ պատրաստվում են այն բազմապիսի մետրերը, որորոնք օգտագործում ենք չափումներ կատարելիս:

Առաջադրանքներ

1․ Քանոնով չափի՜ր տետրի երկարությունը՝ արտահայտիր սանտիմետրերով և միլիմետրերով։ 20սմ կամ 200մմ

2․Չափիր քո քայլի երկարությունը։

65 սմ

Posted in Բնագիտություն

Ջերմաստիճան։ Ջերմաչափ

Երբ առօրյայում օգտագործում ենք տաք, սառը բառերը, նախևառաջ նկատի ենք ունենում մեզ շրջապատող առարկաների, օդի. ջրի .տաք կամ սառը լինելու մեր զգացողությունը: Մեզ շրջապատող առարկաների, օդի, ջրի տաքության կամ սառնության չափը որոշվում է ջերմաչափով : Իսկ ի՞նչ է ջերմաչափը:

Ջերմաչափը բաղկացած է իրար մեջ տեղադրված երկու ապակե բարակ խողովակներից: Դրսի խողովակի ներքևի լայն մասը լցված է սնդիկով կամ գունավոր (հիմնականում կարմիր) սպիրտով, որի մեջ է գտնվում երկրորդ՝ բարակ խողովակի ծայրը:

Այժմ տեսնենք, թե ինչպես է չափվում օդի ջերմաստիճանը: Եթե օդը տաքանում է, ապա սնդիկը կամ սպիրտը նույնպես տաքանում են, ընդարձակվում և բարակ խողովակով վեր բարձրանում: Իսկ երբ օդը պաղում է, սնդիկի սյունը իջնում է ներքև: Ջերմաչափի արտաքին խողովակի ներսում տեղադրված սպիտակ թիթեղի վրա թվանշաններ և փոքրիկ գծիկներ կան:

Դրանք ցույց են տալիս ջերմաստիճանը և կոչվում են աստիճաններ: 0  (զրո) աստիճանից վերև գրված թվերը ցույց են տալիս դրական ջերմաստիճանը, իսկ Օ-ից ցած գրված թվերը համապատասխանում են բացասական ջերմաստիճանին: Աստիճան բառի փոխարեն ջերմաչափի սանդղակի վերին աջ անկյունում նշված է փոքրիկ օղակ (°), որը աստիճանի նշանն է: Օղակի կողքին նշվում է С (Ց) տառը, որը Ցելսիուս գիտնականի ազգանվան առաջին տառն է Օրինակ՝ 5″ С, կարդում ենք՝ հինգ աստիճան ըստ Ցելսիուսի: Հիշիր, որ երբեմն ջերմաստիճանի գրառումներում С տառը չի գրվում:

Երբ սնդիկի կամ սպիրտի սյունը բարձր է Օ-ից և գտնվում է, օրի­նակ, 15 նիշի դիմաց, ապա կարդում ենք 15° С (+15° С): Իսկ եթե ցածր է Օ-ից, ցույց է տալիս բացասական ջերմաստիճան, օրինակ’ -8-ի դեպ­քում, ապա կարդում ենք՝ մինուս 8° С:

Բացի օդի ջերմաստիճանը չափող ջերմաչափերից, մեզ ծանոթ է բժշկական ջերմաչափը, որով չափեւմ ենք  մարմնի ջերմաստիճանը, երբ հիվանդ ենք լինում: Կան նաև ջրի, հողի, տարբեր սարքերի ջերմաստիճանը գրանցող ջերմաչափեր:

Ինչպե՞ս և ինչո՞ւ է առաջանում քամին: Երկրի մակերևույթի տարբեր տեղամասեր տարբեր չափով են Արեգակից ջերմություն ստանում: Այդ ջերմության շնորհիվ օդը տաքանում է, ընդարձակ­վում, թեթևանում և բարձրանում է վեր, իսկ նրա տեղը անմիջապես զբաղեցնում է համեմատաբար սառը օդը: Սովորաբար դեպի Երկրի մակերևույթի այն տեղա­մասը, որտեղից օդը շատ տաքացել ու վեր է բարձրացել, սկսում է տեղափոխվել հարևան տեղամասի համեմատաբար սառը օդը, և առաջանում է քամի:

Այսպիսով՝ երկրի մակերևույթով օդի հորիզոնական տեղաշարժը կոչվում է քամի:

Շատ ուժեղ քամիները անվանում են փոթորիկներ: Երբեմն փոթորիկներ են լինում նաև Հայաստանում: Փոթորկի ժամանակ ծառեր են կոտրվում, տանիքներ են պոկվում, շրջվում են էլեկտրահաղորդման սյուները և այլն :

Քամին մարդկանց նաև օգուտ է տալիս: Քամու ուժով շարժվում են առագաստանավերը: Քամին աշխատեցնում է հողմաղացը, և հացահա­տիկից ալյուր են ստանում : Քամու ուժով հողմակայաններում էլեկտրական էներգիա են ստանում։

Advertisement

Հարցեր

1 Ի՞նչ է ցույց տալիս մարմնի ջերմաստիճանը:
Մարդու ջերմությունը։

2 Ինչպե՞ս է կոչվում ջերմաստիճան չափող սարքը:
Ջերմաչափ

3 Ի՞նչ կառուցվածք ունեն սնդիկային ջերմաչափները:
Այն բաղկացած է թերկու իրար մեջ տեղադրված բարակ ապակիներից, որի առաջինի ներքևում ավելի լայն է և մեջը լցված է սնդիկ կամ գունավոր սպիրտ։ Իսկ երկրորդ բարակ ապակու ծայրը մտնում է այդ սնդիկի կամ գունավոր սպիրտի մեջ։

Բժշկական ջերմաչափն ինչո՞վ է տարբերվում սովորական ջերմաչափից:
Սովորական ջերմաչափը օդի տաքանալու կամ պաղելու ժամանակ անմիջապես ցույց է տալիս օդի ջերմաստիճանը, իսկկ բժշկական ջերմաչափի սնդիկը բարձրանում է միայն մարմնի հետ շփման ժամանակ։ ՄԻևնույն ժամանակ բժշկական ջերմաչափը սկսվում է 35 աստիճանից, իսկ օդի ջերմաչափի վրա նշված են ոչ միայն դրական, այլ նաև բացասական թվեր, ինչպես նաև 0 թիվը։

5 Չափե՛ք ձեր ընտանիքի անդամների ջերմաստիճանը եւ համեմատե՛ք միմյանց հետ:
36.6 Մհեր, 36.2, 36․8

6․ Ի՞նչ վնաս կամ օգուտ կարող է տալ քամին։
Քամին կարող է շրջել ծառեր, քանդել տանիքներ, շրջել էլեկտրական սյուներ։
Քամուց մարդիկ ստանում են էլեկտրաէներգիա, քամին պտտում է հողմաղացը, շարժում առագաստանավերը։

Posted in Բնագիտություն

Գետեր

Գետ է կոչվում, ջրային բնական հոսքը, որպես կանոն քաղցրահամ ջրով, որը հոսում է դեպի օվկիանոսծովլիճ կամ այլ գետ։ Որոշ դեպքերում գետը կարող է անցնել հողի մեջ կամ չորանալ, մինչև այլ ջրային օբյեկտի հասնելը։

Գետերը երկրի մակերևույթի որոշակի հունով հոսող բնական ջրահոսքերն են: Դրանք մեծ և կենսական նշանակություն ունեն մարդկանց կյանքում:

Գետերը մեր մոլորակի «երակներն» են. քաղցրահամ ջուր են տալիս բնակավայրերին, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը (ոռոգման և ջրարբիացման համար), նրանցով կատարվում է նավարկություն, լաստառաքում և այլն: Գետերը նաև ձկնորսության և հանգստի գոտիներ են: XIX դարից սկսած՝ գետերի ջուրն օգտագործվում է նաև էներգետիկ նպատակներով: Դրանց վրա կառուցված են բազմաթիվ ջրատեխնիկական կառույցներ (ջրէկեր, ջրանցքներ, ջրամբարներ): Գետը կյանքի միջավայր է. այստեղ ապրում են թե՜ բուսական և թե՜ կենդանական օրգանիզմներ:

Գետը սկիզբ է առնում ակունքից: Այն կարող է լինել աղբյուր, լիճ, սառցադաշտ: Ակունքից հոսող առվակն աստիճանաբար մեծանում է` աջից ու ձախից ընդունելով բազմաթիվ գետեր ու առվակներ, դառնում լայն ու ջրառատ: Այն բոլոր գետերն ու առվակները, որ թափվում են գլխավոր գետի մեջ, կոչվում են վտակներ: Գետը բոլոր վտակների հետ միասին առաջացնում է գետային ցանց, իսկ այն տարածքը, որտեղից գետը հավաքում է իր ջրերը, կոչվում է ջրհավաք ավազան: Աշխարհում ամենամեծ ջրհավաք ավազանն ունի Ամազոն գետը (7 մլն կմ2):

Այն տեղը, որտեղ գետը միախառնվում է այլ ջրային ավազանի (գետ, լիճ, ծով, օվկիանոս), կոչվում է գետաբերան: Գետի հունը այն խորությունն է, որը ձգվում է ակունքից մինչև գետաբերան: Գետերը սնվում են մթնոլորտային տեղումներից, սառցադաշտերից, ձնհալքից, լճերից, ճահիճներից, ստորերկրյա ջրերից: Տարվա որոշակի սեզոնին, երբ ձյունը և սառցադաշտերը հալվում են, կամ լինում են առատ տեղումներ, գետերը վարարում են և դուրս գալիս ափերից՝ ողողելով հովտի ցածրադիր մասը՝ ողողատը: Տեղատարափ անձրևների, ուժեղ ձնհալքի և սառցադաշտերի հալոցքի ժամանակ դրանք երբեմն միլիոնավոր տոննաներով քար ու տիղմ են տանում, երբեմն էլ իրենց ճանապարհին քշում-տանում ամբողջ բնակավայրեր:

Հարթավայրային գետերը հոսում են դանդաղ, սահուն, հանդիպելով արգելքների՝ առաջացնում են գալարներ: Միայն կտրուկ ոլորաններում և հորձանուտներում է դրանց հոսքն արագանում: Վարարումների ժամանակ երբեմն այդ գետերը փոխում են իրենց հունը՝ առաջացնելով հնահուներ (հին հուներ): Սրանք շուտով ծածկվում են եղեգնով, ջրաշուշաններով: Այդպես են առաջանում ճահիճները: Լեռնային գետերը, ինչպիսին են հիմնականում ՀՀ գետերը, հոսում են սրընթաց՝ ժայռերի մեջ բացելով խոր հուներ: Թափվելով բարձր սարավանդակից՝ գետն առաջացնում է ջրվեժներ:

ՀՀ-ի գետերը հիմնականում հորդանում են գարնանը, սակավաջուր են ամռանը և ձմռանը, հոսքը նորից մեծանում է աշնանը: Խոշոր գետերն են Արաքս գետը, Ախուրյան գետը, Որոտանը, Հրազդան, Դեբեդ գետը:

Գետերը մեր մեծ հարստությունն են, որ պետք է պահպանել նավթով, տնտեսական և արդյունաբերական թափոններով աղտոտվելուց: Իսկ որպեսզի գետերը ջրառատ լինեն, չպետք է կտրել նրանց ափերին ու ջրբաժաններին աճող ծառերն ու թփերը:

Հարցեր և առաջադրանքներ

1.Ի՞նչ է  գետը:
Գետ է կոչվում, ջրային բնական հոսքը, որպես կանոն քաղցրահամ ջրով, որը հոսում է դեպի օվկիանոսծովլիճ կամ այլ գետ։

2.Ի՞նչ  մասերից  է  բաղկացած   գետային  համակարգ:
Գետը բոլոր վտակների հետ միասին առաջացնում է գետային ցանց։

3.Գետերի  սնման  ի՞նչ   աղբյուրներ  գիտես:Բերեք օրինակներ:
Գետերը սնվում են առվակներից, վտակներից, փոքր գետերից։ Գետերը սնվում են նաև ձնհալներից և անձրևներից։

4․Ի՞նչ տարբերություն կա     հորդացման  և   վարարման    միջև:
Գետերը հորդանում են, երբ նրանց մեջ են թափվում այլ գետեր, իսկ վարարաում են անձրևներից և ձնհալներից։

Posted in Բնագիտություն

Երկրի օդային հագուստը

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Լրացուցիչ տեղեկություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
    Առանց օդի կենդանի օրգանիզմները կարող են գոյատևելը ընդամենը մի քանի րոպե։
  2. Ի՞նչ գազերից է կազմված օդը:
    Թթվածին, ազոտ և ածխաթթու գազ։
  3. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:
    Օդը թափանցիկ է, անգույն, անհոտ և վատ հաղորդիչ է։
  4. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես:
    Օդ կա ամենուր։ Եթե օդ չլինի, կենդանի օրգանիզմները չեն գոյատևի։ Իսկ որպես ապացույց մենք կվառենք լուցկի, եթե այն վառվի, ուրեմն օդ կա, քանի որ անօդ տարածքում կրակ չի լինում։
Posted in Բնագիտություն

Ճանապարհորդությունները վաղ անցյալում

Շրջակա բնության մասին գիտելիքները միշտ էլ անհրաժեշտ են եղել մարդուն։ Դեռևս հնագույն ժամանակներից մարդը ուսումնասիրել է իր շրջապատը՝ սնունդ հայթայթելու համար: Սննդի համար նոր տարածքներ որոնելով, ռազմական արշավանքներ կազմակերպելով և առևտուր անելով՝ մարդը նոր գիտելիքներ էր կուտակում Երկրի մասին:

Մի քանի հազար տարի առաջ մարդիկ սովորեցին պատրաստել թիավարվող նավեր և առագաս- տանավեր, որոնց շնորհիվ նրանք կարողացան հայտնագործել նոր երկրներ և ուսումնասիրել դրանք:

Վաղ անցյալում բազմաթիվ ճանապարհորդություններ են իրականացրել եգիպտացիները, շումերները, հույները, հռոմեացիները, բաբելոնացիները, փյունիկեցիները, ուրարտացիները:

Ծովային մշտական կապ էր հաստատվել Լիբանանի, Սիրիայի, Պաղեստինի միջև: Լիբանանից, օրինակ, Եգիպտոսը ներկրում էր իրեն անհրաժեշտ ամբողջ փայտանյութը։ Կարմիր ծովի ափերին գտնվող երկրներից Եգիպտոսը ծովային ուղիներով ձեռք էր բերում ոսկի, արծաթ, հոտավետ խեժեր։

Նրանք նավարկության դուրս եկան Կարմիր ծովից, առաջին անգամ մուտք գործեցին հարավային կիսագունդ, ապա Ջիբրալթարի նեղուցով ու Միջերկրական ծովով նորից վերադարձան Եգիպտոս: Միջագետքը նույնպես համարվում է մարդկային մշակույթի ամենահին օջախներից մեկը։ Միջագետքում են ձևավորվել Բաբելոն և Ասորեստան հնագույն պետությունները։ Բաբելաասուրական վաճառականները այցելում էին ոչ միայն Եգիպտոս, այլև Հայաստան, Պարսկաստան, անգամ` Հնդկաստան: Նրանք իրենց երկրով հոսող Տիգրիս և Եփրատ գետերով, ապա բաց ծովով կատարում էին հեռավոր ճամփորդություններ: Առևտուրը հեռավոր երկրների հետ նպաստել է աշխարհագրական գիտելիքների կուտակմանը և զարգացմանը:

Փյունիկիա հնագույն պետությունը գտնվում էր Միջերկրական ծովի արևելյան ափին։ Այստեղ է ստեղծվել մեզ հայտնի ամենահին այբուբենը։ Փյունիկեցիները հայտնագործել են Միջերկրական ծովի բազմաթիվ կղզիներ և հասել մինչև Ջիբրալթարի նեղուց: Գիտնականները կարծում են, որ հենց փյունիկերեն «Ասու» և «Էրեբ» անուններն են, որ հին հունարենում դարձան «Ասիա» ու «Եվրոպա» և նրանցից էլ անցան մյուս ժողովուրդներին: Մեզ հայտնի հույն առաջին ճանապարհորդը համարվում է Հերոդոտոսը: Նա հին աշխարհի խոշորագույն ճանապարհորդն է։ Հերոդոտոսն իր «Պատմություն» աշխատության մեջ շատ տեղեկություններ է հաղորդում իր այցելած երկրների ու նրանց բնակիչների սովորությունների, արհեստների մասին։ Այդ աշխատության մեջ արժեքավոր տեղեկություններ կան Ք.ա. 5-րդ դարի Հայաստանի և նրա ու Միջագետքի երկրների միջև կատարվող առևտրի մասին: Աշխարհը ճանաչելու գործում հին հույների համար մեծ նշանակու- թյուն ունեցան Ալեքսանդր Մակեդոնացու ռազմական արշավանքները: Ընդարձակելով իր տերության սահմանները՝ Ալեքսանդր  Մակեդոնացին հասավ մինչև Հնդկաստան: Հին Հռոմի տիրապետության ժամանակաշրջանում մարդկությանը հայտնի աշխարհի չափերը բավականին ընդարձակվեցին: Դրան մեծապես նպաստում էին տնտեսական աշխույժ կապերը և ռազմական արշավանքներն իրենցից դեպի արևմուտք, արևելք, հյուսիս և դեպի Աֆրիկա։ Առևտրական կապեր հաստատվեցին նույնիսկ հեռավոր Չինաստանի Հեռավոր ժամանակներում մարդիկ փորձում էին Երկիրը պատկերել գծագրերի տեսքով։ Դրանք էլ առաջին քարտեզներն էին հին աշխարհում։  Հին Հռոմում մեծ հաջողությամբ կազմում էին «Ճանապարհային» քարտեզներ։ Մեզ են հասել նաև այդ ժամանակի հայտնի երկրների նկարագրությունները։

1. Ինչո՞ւ են անհրաժեշտ բնության մասին գիտելիքները: Գտելքներն անհրաժեշտ են բնությունը պահպանելու, նոր տարածքներ հայտնաբերելու համար։

2. Ինչպե՞ս են կուտակվել այդ գիտելիքները: Պատմի՛ր այդ գործում ունեցած տարբեր ժողովուրդների հետ: Հն ժամանակներում մարդկ սնունդ հայթայթելու նպատակով սկսել են ճամփորդել, նույնկ նավեր են կառոըցել, որոնց մջոցով ճամփորդել են և հայտնաբերել նոր տարածքներ և գիտելիքներ։ Հն ժամանակներում երկրները գծագրել են, հմնականաում Հռոմում, որոնք էլ դարձել են ներկայս քարտեզներ սկիզբը։

3. Դեպի ո՞ւր կուզենայիր ճանապարհորդել ինքդ: Ես կոզենայի Ատլանտյան օվկանոսով ճամփորդեի, TITANIC Ի ՄՈՏ։

Posted in Բնագիտություն

Ապարներ և օգտակադ հանածոմներ

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից՝ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով մենք գրում ենք կամ նկարում, նույնպես ապար է: Ապարներ են նաև մեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Երկրի ընդերքում թաքնված են բազմատեսակ  ապարներ ու հանքային նյութեր, որ մարդիկ  օգտագործում են տարբեր կարիքների համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:
Մետաղային օգտակար հանածոները ձուլում  են և ստանում են տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պատրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:
Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:
Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:
Տուֆը 
թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:
Հայաստանում հանդիպող օգտակար հանածոներից են պղինձը, ոսկին, երկաթը, քարաղը, տուֆը, բազալտը, մարմարը, փիրուզը, օբսիդիանը և այլն:

Կարելի՞ է առանց ավազի, քարի ու բետոնի շենքեր կառուցել։ Կարո՞ղ ենք պատկերացնել կյանքն առանց գազի, բենզինի կամ քարածխի։ Հազիվ թե։

Երկրի ընդերքում թաքնված են բազմատեսակ ապարներ ու հանքային նյութեր, որ մարդիկ օգտագործում են տարբեր կարիքների համար։ Դրանք կոչվում են օգտակար հանածոներ։

Առաջադրանք
Խմբավորի՛ր  օգտակար հանածոները.
պղինձ, կավ, մարմար, ոսկի, նավթ, ավազ, ալմաստ, կրաքար, զմրուխտ, քարածուխ, արծաթ, տուֆ,  բնական գազ, փիրուզ, երկաթ, բազալտ, այլումին, օպալ

պղինձ, ալյումին, երկաթ

կավ, մարմար, ավազ, կրաքար, տուֆ, բազալտ, օպալ

ալմաստ, զմրուխտ, փիրուզ, ոսկի, արծաթ

նավթ, քարածուխ, բնական գազ

Posted in Բնագիտություն

Ջուրը բնության մեջ

Ջուրը բնության մեջ ամենատարածված նյութն է: Դու արդեն գիտես, որ երկրագնդի մակերեսի մեծ մասը ծածկված Է ջրով: Երկրի վրա դժվար Է գտնել որևէ վայր, որտեղ ջուր չլինի: Ջուրն ամենուր է’ օվկիանոսում ու ծովում, գետում ու լճում, գետնի տակ ու հողում: Ջուր կա նույնիսկ առաջին հայացքից անջուր թվացող անապատում: Շատ ջուր կա օդում (ամպ, մառախուղ, գոլորշի, անձրև, ձյուն): Շատ ջուր կա նաև կենդանի օրգանիզմներում’ ամեն մի բույսի, կենդանու, մարդու մեջ: Առանց ջրի բուսական և կենդանական աշխարհն ամբողջությամբ կոչնչանար, այսքան գեղեցիկ մեր մոլորակը կվերածվեր անկենդան երկնային մարմնի, ինչպիսին, ասենք. Լուսինն է: Առանց ջրի մարդը կարոդ է ապրել մի քանի օր միայն:

Մարդը ջուրն օգտագործում է իր առօրյա կյանքում, ինչպես նաև դաշտերը, այգիները և բանջարանոցները ջրելու համար: Շատ ջուր է անհրաժեշտ գործարաններին ու ֆաբրիկաներին: Ծովերի ու գետերի ջուրն օգտագործվում է նավարկության և ձկնորսության համար:
Ջուրը կյանքի աղբյուր է: Առանց ջրի Երկրի վրա կյանք չի կարող լինել:
Բնության մեջ ջուրը գտնվում է հեղուկ (սովորական ջուր), պինդ (սառույց, ձյուն, կարկուտ) և գազային (գոլորշի) վիճակներում: Հեղուկ վիճակում մաքուր ջուրն անգույն է, անհամ, անհոտ, թափանցիկ և հոսուն: Շատ նյութեր ջրում լավ են լուծվում:
Երկրի վրա գտնվող ջուրն արևի և քամու օգնությամբ շարունակ «ճանապարհորդում է»: Այժմ պարզենք, թե ինչպես է դա տեղի ունենում: Արևը տաքացնում է օվկիանոսների, ծովերի, գետերի, լճերի և ցամաքի մակերևույթը: Այդտեղից ջուրը գոլորշիանում է և բարձրանում վեր, մեծ բարձրությունների վրա այն վերածվում է մանր կաթիլների կամ սառցաբյուրեղների, որոնցից առաջանում են ամպեր: Ամպերից էլ ջուրը անձրևի կամ ձյան տեսքով թափվում է ցած: Ցամաքի վրա այդ ջրի մի մասը հոսում է դեպի գետերն ու լճերը, մյուս մասը ներծծվում է հողի մեջ: Ներծծված ջուրը մասամբ նորից դուրս է գալիս Երկրի մակերես՝ աղբյուրների տեսքով և սկզբնավորում առվակներ ու գետեր: Գետերը հոսում են դեպի ծովերն ու օվկիանոսները: Եվ այդպես շարունակ’ ջուրը շրջապտույտ է կատարում ։

Հարցեր և առաջադրանքներ

Երկրի վրա որե՞ղ ջուր կա:
o Օվկիանոսում
o Գետնի տակ
o Օդում
vo Նշված բոլոր տարբերակներն է լ ճիշտ են:

  1. Ո՞ր ձևակերպումն է սխալ:
     Առանց ջրի Երկրի վրա կյանք չի կարող լինել:
    v Առանց ջրի բուսական և կենդանական աշխարհը չի ոչնչանա:
     Ջուրը կյանքի աղբյուր է:
  2. ՈՒշադիր դիտի՛ր նկարները և գրի՛ր.թե որ նկաում է ջուրը գտնվում
    պինդ,հեղուկ և գազային վիճակներում:

1-ին նկարում հողուկ, 2-րդ գազային, 3-րդում՝ պինդ։

Posted in Բնագիտություն

Մեր մոլորակի բնության բազմազանությունը

Մեր մոլորակի բնություը շատ բազմազան է: Այն կազմում են լեռներն ու հարթավայրերը, օվկիանոսներն ու ծովերը, գետերն ու լճերը, քամին ու անձրևն, նույնիսկ ամառային շոգն ու ձմեռային սառնամանիքը, բույսերն ու կենդանիները և, իհարկե, մարդը: Այսպիսով՝ մեզ շրջապատող բնական միջավայրի բոլոր բաղադրամասերի միասնությունը կազմում է Երկիր մոլորակի բնությունը: Հարուստ և բազմապիսի է այդ բնությունը: Մի տեղ անծայրածիր օվկիանոսն է՝ անհուն ջրերով, մյուսիսում՝ ցամաքը՝ ընդարձակ հարթավայրերով ու լեռներով: Մի տեղ «անկյանք» և «անջուր» անապատն է, մյուսում՝ փարթամ անտառներ ու տափաստաններ: Բնությունն անընդհատ գտնվում է փոփոխության մեջ. փչում է քամին տեղում են անձրևն ու ձյունը, ծաղկում են ծառերը, թափվում են տերևները, քայքայվում են լեռները և այլն: Եթե նայենք մեր շուրջը, անմիջապես կտեսնենք բնության բազմազանությունը: Մարդն իր գործունեությամբ ազդում է բնության վրա և նույնպես փոխում է այն. մշակում է հողը տնկում է նոր անտառներ կամ կատարում անտառահատումներ, ստեղծում լճեր, Երկրի ընդերքից հանում օգտակար նյութեր:

Որպեսզի մարդիկ ճիշտ օգտվեն բնությունից, կարողանան ճիշտ օգտագործել նրա հարստությունները՝ հողերը, բույսերը, ջրերը կենդանիները, պետք է բնության մասին ունենան հարուստ գիտելիքներ: Օրինակ՝ եթե մարդիկ երբեք չմոռանան, որ իրեց կյանքի համար անփոխարինելի նշանակություն ունեցող թթվածինը արտադրում են միայն կանաչ բույսերը, hատկապես ծառերը, ապա նրանք անխնա չեն կտրի ծառերը: Այդ դեպքում մարդիկ խիստ խնայողաբար կօգտագործեն փայտանյութը և յուրաքանչյուր կտրած ծառի փոխարեն կտնկեն մի քանիսը: Այսպիսով՝ մեր մոլորակի բնության բազմազանությունը ամբողջ մարդկության հարստությունն է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բնությունը, և որո՞նք են նրա բաղադրամասերը:

Բնություը կազմում են լեռներն ու հարթավայրերը, օվկիանոսներն ու ծովերը, գետերն ու լճերը, քամին ու անձրևն, նույնիսկ ամառային շոգն ու ձմեռային սառնամանիքը, բույսերն ու կենդանիները և, իհարկե, մարդը:

2. Բե՛ր Երկիր մոլորակի բնության բազմազանության օրինակներ:

Մի տեղ անծայրածիր օվկիանոսն է՝ անհուն ջրերով, մյուսիսում՝ ցամաքը՝ ընդարձակ հարթավայրերով ու լեռներով: Մի տեղ «անկյանք» և «անջուր» անապատն է, մյուսում՝ փարթամ անտառներ ու տափաստաններ:

3. Քո շրջապատից բե՛ր բնության վրա մարդու ազդեցության օրինակներ:

Մարդիկ մշակում են հողը, ծառեր են տնկում, բայց դրան զուգահեռ մարդիկ աղտոտում են բնությունը, կտրում են անտառները, ուշ քայքավող աղբը նետում են բնության մեջ, որը անդառնալի հետևանքներ է ունենում բնության վրա, ընդերքից հանում են օգտակար նյութեր։

4. Ինչո՞ւ է անհրաժեշտ լավ ճանաչել բնությունը:

Պետք է լավ ճանաչել բնությունը, որ այն չիշտ օգտագործել և պահպանել հետագա սերունդների համար։