Posted in Մայրենի

Արևի մոտ

Ավետիք Իսահակյան

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը, և էլ չերևաց:
-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:
-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:
Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…
-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

Աղբյուրը՝ այստեղ:

Առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին:

Տղան որբ էր և անտեր։ Նրա հագին մաշված հագուստ էր։ Նա տուն չուներ։

Հովիվը մեծ սրտով բարի մարդ էր։

  1. Բացատրի՛ր վերնագիրը: Արևի պես ջերմ եղբայրներ գտավ։
  2. Գր։ի՛ր կարծիքդ այս հեքիաթի մասին: Շատ երկար հեքիաթ էր։
  3. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

Խրճիթ- տնակ

ճամփորդ- ուղևոր

հրճվանք- ուրախություն

խավար-մու՝թ

անգութ- անսիրտ

ամուր- պինդ

  1. Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Քնքուշ- կոպիտ

խեղճ- հարուստ

վերելք- վայրէջք

անվախ- վախկոտ

խավար- Պայծառ

խրճիթ- դղյակ

Posted in Մաթեմատիկա

Թեմա՝ բազմապատիկ և բաժանարար

Թվի բաժանարար կոչվում է այն թիվը, որի վրա թիվը բաժանվում է անմնացորդ:

Բնական թվի բազմապատիկ կոչվում է այն թիվը, որը անմնացորդ բաժանվում է թվին: 

Ցանկացած բնական թիվ ունի անվերջ թվով բազմապատիկներ: 

Բնական թվի ամենափոքր բազմապատիկը հենց ինքը թիվն է:

Օրինակ

49:7=7

49-ը 7-ի բազմապատիկն է, իսկ 7-ը 49-ի բաժանարարը:

Խնդիրներ

1․ Դուք ունեք 200 կոնֆետ, դուք պիտի բաժանեք կոնֆետները ձեր ընկերներին: Քանի՞ հնարավոր եղանակով կարելի է բաժանել կոնֆետները, որ բլորին հավասար հասնի:

2,4,5,8,10,20,25,40,50,100,200,

2․ Ձեր ընկերը ունի 150 խնձոր, նա պիտի բաժանի խնձորները ընկերներին: Քանի՞ հնարավոր եղնակով կարելի է բաժանել խնձորները, որ բլորին հավասար հասնի: 1,2,3,5,8,10,15,30,50,75,150,

3․ 4, 5, 7, 8, 9, 11, 12, 14, 16 թվերից որոնք են 4-ի բազմապատիկ և 24-ի բաժանարար: 4,8,12,14,

4․ Դպրոցում հեռավար ուսուցման են 250 սովորող: Քանի՞ եղանակով նրանց կարելի է բաժանել նրանց դասրանների միջև, որ դասարաններում հավասար քանակով հեռավար սովորողներ: 1,2,5,10,25,125,150,

5․ 12, 14, 15, 17, 20, 24, 26, 28, 32 ո՞ր թվերն են 4-ի բազմպատիկ:

12,20,24,28,32,

6․ Գտեք 11 թվի առաջին հինգ բազմապատիկները:

11,22,33,44,55,

7․ Խանութում կա 100 թխվածքաբլիթ: Թխվածքաբլիթները վաճառում են տուփերով: Քանի հնարավոր եղանակով կարելի է թխվածքաբլիթները բաժանել տուփերով, եթե տւփերում հավասար քանակությամբ թխվածքաբլիթ կա:

1,2,4,5,10,20,25,50,100

Posted in Մայրենի

Բառային աշխատանք

ԳոյականԱծականԹվականԲայ
ՕրացույցՈսկեզօծՄիլիոնԽնդրել
ԲաճկոնՁյունածածկՏասըՄրսել
ԹագուհիԲարեհոգիԱռաջինՍահել
ՄորթիՁյունաճերմակԵրրորդՀաղթել
ՈրդիԳունզգույնՔսանինըօրորել
ՃանապարհՍևահերԻննսունհինգ 
 ՃերմակՎաթսուն 
Posted in Մաթեմատիկա

Բազմապատիկ և բաժանարար

Դասարանական առաջադրանքներ

Բանավոր քննարկման հարցեր       

1 Ասա 2-ի բազմապատիկ մի քանի թիվ։ 2, 4, 8, 10

2 Ո՞րն է 3-ի բազմապատիկ ամենափոքր թիվը։3

3 Ասա՛ 40-ից մեծ՝ 4-ի բազմապատիկ որևէ թիվ։ 44

4 Քանի՞ բազմապատիկ ունի 5-ը։ Ասա մի քանիսը։5,10,15,20,25,30,35

Առաջադրանքների փաթեթ

1 Գրիր 30-ի բոլոր բաժանարարները։ 1,2,3,5,6,10,15,30

2 Ո՞ր թիվն է 18-ի ամենափոքր բաժանարարը։1

3 Քանի՞ բաժանարար ունի 12-ը։ Ո՞ր թվերն են դրանք։ 1,2,3,4,6,12,

4 Գտե՛ք թվի բոլոր բաժանարարները։

35-1, 5,7,35

48- 1,2,3,4,6,8,12,16,24,48

19-1,19

36-1,2,3,6,12,36

40-1,2.4.5.8.10.20.40.

5 Գտե՛ք տրված թվի բազմապատիկ որևէ երեք թիվ։

5 -20.15.10.

14 -14.18.42

20-40.80.100

6 Կատարիր գործողությունը։

14կգ250գ-3կգ750գ=10կգ500գ

28ց32կգ-4ց90կգ=23ց42կգ

22տ200կգ-640կգ=21տ, 560կգ

7 Հաշվիր արտահայտության արժեքը։

7560։90+(1282-1214)-8400:100=68

                  
1282  7569      
 1214   7284     
   68   36       
         36       
          0       
                  
 8400/100=84      
                  
                  
 84+6884=68      
                  
                  

8. Եթե Աննան իր գնած ժապավենը բաժանի 7ական մետր երկարությամբ կտորների, ապա կառաջանա 6 այդպիսի կտոր, և կավելանա 2մ ժապավեն։ Հաշվի՛ր, թե քանի մետր ժապավեն է գնել Աննան։44մ

9 Երևանից Մոսկվա ինքնաթիռի թռիչքի տևողությունը 2ժ30րոպե է։ Այդ թռիչքը չվացուցակով նախատեսված է ժամը 12։25-ին։ Ժամը քանիսի՞ն ինքնաթիռը վայրէջք կկատարի Մոսկվայում, եթե թռիչքը տեղի ունենա ճիշտ ժամանակին։14։55

10 Ուղղանկյունը  անկյունագծերով բաժանվում է 4 այնպիսի եռանկյունների, որոնց մակերեսները հավասար են։ Հաշվի՛ր այդ եռանկյուններից մեկի մակերեսը, եթե ուղղանկյան լայնությունը 55մմ է, իսկ երկարությունը 80մմ։55*80/4=1100մմ

Տնային առաջադրանքներ

1 Գրիր 40-ի բոլոր բաժանարարները։  1,2,4,5,8,10,40

2 Ո՞ր թիվն է 27-ի ամենափոքր բաժանարարը։1

3 Քանի՞ բաժանարար ունի 24-ը։ Ո՞ր թվերն են դրանք։ 1,2,3,4,6,8,24

4 Գտե՛ք թվի բոլոր բաժանարարները։

50-1,2,5,10,25,50,

45-1,3,5,9,15,45,

47-1,47

124-1,2,4,41,62,124,

14-1,2,7,14

34-1,2,17,34

5 Գտե՛ք տրված թվի բազմապատիկ որևէ երեք թիվ։

2-4,10,20,

3-3,6,15

4-4,8,16,

40-40,80,160

6 Կատարիր գործողությունը։

18կմ650մ-16կմ850մ=1կմ800մ

15մ25սմ-7մ40սմ=7մ85սմ

16դմ7սմ-8սմ=15դմ9սմ

7 Հաշվիր արտահայտության արժեքը։

320000:(3012+6988)+(4580-3012)=1600

                  
 3012   4580     
+6988    3012     
10000    1568     
                  
 320000:10000=32  
                  
 +1568            
    32            
  1600            
                  
                  
                  

8.  Երբ Անին իր մոտ եղած 124 ուլունքը փորձեց հավասար քանակներով բաժանել ընկերուհիներին, ապա նրանցից յուրաքանչյուրին հասավ 10 ուլունք։ Քանի՞  հոգու բաժանեց Անին ուլունքները։ Քանի՞ ուլունք  մնաց Անիին։ 12 հոգու, մնաց 4 ուլունք

9. Երևանից Մոսկվա ինքնաթիռի թռիչքի տևողությունը2ժ30րոպե է։ Այդ թռիչքը չվացուցակով նախատեսված է ժամը 12։25-ին։ Սակայն թռիչքը հետաձգվեց 2ժ20րոպեով։ Ժամը քանիսի՞ն այն վայրէջք կկատարի Մոսկվայում։ 17:15

10 Դաշտում արածում էին սագեր և ուլիկներ։ Արամը հաշվեց և տեսավ, որ նրանք միասին ունեն 18գլուխ և 50 ոտք։ Քանի՞ սագ և քանի՞ ուլիկ էր արածում դաշտում։ 7ուլ 11 սագ

Posted in Մայրենի

Նուկիմ քաղաքի խելոքները

Ա. Իսահակյան

Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս, տեսնում են խանութպանի մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Գնում են, թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մհեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

  1. Նշի’ր անհասկանալի արտահայտությունները, փորձի’ր բացատրել։ Թախտիդ հաստատ մնաս- հավերժ թագավորել

ափ են առնել- հավաքվել են

խորհրդ նստել- խորհրդակցել

2․ Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։ հմար

3. Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

4. Բնութագրի՛ր թագավորին։ Շատ խելաց

5. Դո՛ւրս գրիր թագավորին բնորոշող հատվածը։

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը:

6. Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։

7. Խորհուրդ տուր նուկիմցիներին։

8. Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։