Posted in Մայրենի

Մուկն ու ձուն


Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի թե չէ, նկատեցի մի խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան պարանով կապում են, որ չընկնի: Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ, նրա ոտներից, ականջներից քաշելով՝ տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի, ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց: Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի հետ անհետացան նաև մկները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Պատմվածքից դո՛ւրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

բահ-Փայտե երկար կոթով ու մետաղյա թիակով ձեռքի գործիք՝ հող փորելու՝ թափելու ևն համար:

մեկնված- պառկել, տարածվել, փռվել, երկարվել

2. Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան պարանով կապում են, որ չընկնի:

3. Քո կարծիքով ի՞նչ էր ասում ձուն, երբ իրեն տանում էին:

-Օգնեք, օգնեք, ինձ գողանում են։

4. Իսկ մկներն ի՞նչ էին ասում:

– Կեցցե մեր խիզախ մուկը։

5. Ինչպե՞ս է կոչվում՝

բառերի մառանը — բառարան

գրքերի մառանը — գրադարան

նկարների մառանը — պատկերասրահ

6. Շարունակի՛ր։

Մկների երկիրը կոչվում է Մկստան:

Վախկոտների երկիրը կոչվում է վախկոտստան։

Կաղամբների երկիրը կոչվում է կաղամբստան։

Ծիծաղների երկիրը կոչվում է ծիծաղների աշխարհ։

7. Նախադասությունները համառոտի՛ր՝ թողնելով միայն «ի՞նչը ի՞նչ է անում» հարցերին պատասխանող բառերը:

Ձուն ընկավ:

Մուկը թեքվեց:

Մուկը գրկեց:

Posted in Մայրենի

Շաշ hյուրը

1. Բացատրել արտահայտությունները

երկինքը տրաքեց-ուժեղ անձրև եկավ

ճար չկա- տարբերակ չկա

գործով են ընկնում- զբաղվում են

ջուր դարձած- թրջված

2. Նշել նախադասություն, որով ապացուցվում է հյուրի շաշ լինելը։

Գնացի՝տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

3. Գրել ճիշտ ասացվածքները։

Ով աշխատի, նա կուտի։

Ստի ոտը կարճ է։

Գդալկը՝ մեծ, տակը՝ դատարկ։

Ով ինչ անի, իրեն կանի։

Ինչ լինի մարդուն, իր խելքից է։

4. Նշված բառերով կազմել բարդ բառեր։

Հյուր- հյուրընկալ, հյուրասեր, հյուրամեծար

ջուր-ջրավազան, ջրափոս, ջրամբար, ջրառատ

ընկեր-ընկերասեր, դասընկեր, խաղընկեր

Posted in Մայրենի

«Էշի ձուն». ժողովրդական հեքիաթ

Posted on 

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`
— Ախպերացու, էս ի՞նչ է:
Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում.
— Էշի ձու:


Էս հալիվորը մտածում է, «Մեր էշը սատկել է, մի հատ առնեմ տանեմ, ի՞նչ կլինի»: Առնում է տանում: Ճամփին նստում է` մի քիչ հանգստանա, շունչը տեղը բերի, էս ձմերուկը գլորվում է, գնում մի  քարի դիպչում, ջարդվում: Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո’ւկ, փախչում: Խեղճ հալիվորը ետևից վազում է ու ձայն տալիս.
— Քուռի՛- քուռի՛, քուռի՛-քուռի՛…
Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.
— Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ: Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:
Կինն ասում է.
— Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:
Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`
— Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…

Հարցեր և առաջադրանքներ
1. Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

հալիվոր – ծեր

դադրած-խոնջացած

2. Շարունակի՛ր նախադասությունները.
Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`
— Ախպերացու, էս ի՞նչ է։

Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո’ւկ, փախչում:

Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ:
3. Ինչպիսի՞ մարդ էր հեքիաթի ծերունին:

Հեքիաթի ծերունին միամիտ մարդ է։
4. Լրացրո՛ւ առածի բաց թողնված բառերը.
Էշի բեռն ինչքան ___ծանր______ լինի, այնքան _հեշտ__________ կգնա:
5. Գտի՛ր էլի առածներ, ասացվածքներ, որոնք քո կարծիքով այս հեքիաթի համար են:

«Խելքը տարիքի մեջ չէ, այլ գլխի մեջ է»:

«Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի»:

6. Հորինի՛ր.
«Էշի ականջում քնածը»

Լինում է չի լինում, մի տղա է լինում։ Նա ամբողջ օրը անց է կացնում համակարգչի դիմաց։ Մոռանում է նույնիսկ մարդկանց բարևել, էլ չեմ ասում դաս անելու մասին։ Այսպես տղան ապրում է ու մեծանում։ Տարիները գլորվում են, իսկ նա չի էլ նկատում այդ ամենը։ Մի օր պատահաբար իրեն հայելու մեջ տեսնում է ու զարմանում, թե ինչ մեծ մարդ է իրեն նայում։ Նա վերջապես հասկանում է, որ այսքան ժամանակ եղել է «Էշի ականջում քնած»։

Posted in Ռուսաց լեզու

ЛГУН

Прочитайте басню и запомните новые слова
Стеречь (стерёг) — сторожить;
грызть — կրծել
вправду — на самом деле

ЛГУН
Мальчик стерёг овец и, будто увидев волка, стал кричать:
— Помогите! Волк! Волк!
Прибежали люди и увидели, что мальчик говорит неправду. Так сделал он два или три раза.
Однажды и вправду волк прибежал. Мальчик стал кричать:
— Сюда, сюда скорей, волк!
Люди подумали, что он опять обманывает, — не послушали его. Волк увидел, что бояться нечего
и перегрыз всё стадо.

Ответьте на вопросы.
Почему люди не помогли мальчику?

Люди не помогли мальчику, потому что они подумали мальчик лжет.

Почему басня называется «Лгун»?

Басня называется «Лгун», потому что мальчик солгал.

Прочитайте пословицы и выберите подходящую
для заглавия басни:
«Один раз солгал — навсегда лгуном стал».

Posted in Անգլերեն

Have got/has got

Լրացրեք առաջադրանքը՝ տեղադրելով have, have got, has, has got

  • You …have…a key.
  • He …has got…glasses /ակնոց/
  • They …have .a present/ նվեր/
  • I …have got.a bike.
  • It …has got…four legs.
  • We …have .got a house.
  • She …has.a plant.
  • You  have got….a doll.

Հետևյալ նախադասություննեhրը դրաձրեք հարցական, ժխտական:

օրինակ՝ I have got a dog. Have I got a dog? I have not/haven’t got a dog.

She has got a book. Has she got a book? She hasn’t got a book.

  • It …has got…four legs. Has it got four legs? It hasn’t four legs.
  • We  have got….a house. Have we got a house? We haven’t got a house.
  • She has got….a plant. Has she got a plant? She hasn’t got a plant.
  • You have got….a doll. Have you got a doll? You haven’t got a doll.
Posted in Մայրենի

Ա.Խնկոյան` «Խուլի այծերը»

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորում են: Տերն ընկնում է դես դեն այծերն գտնելու:
Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.
— Բարի աջողում, ապեր, այծերս չե՞ս տեսել:
— Լավ է՝ այսպես ցանեմ, — ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:


Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
-Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ – ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
— Շնորհակալ եմ, ախպեր, այծերս գտա, առ այս այծն էլ քեզ, — ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
— Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ, զարմանալով ասում է արտավար խուլը:
— Ինչ ես խոսում, — ասում է այծատերը, — ես այս այծն եմ խոստացել, որ մեռնես մյուս այծերից տվողը չեմ:
— Չէ, ես չեմ կոտրել, բարկացած ասում է մեկը:
— Չէ, ես էս այծն եմ խոստացել, — կրկնում է մյուսը: Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

— Այ նանի, — ասում է այծատերը, — իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես էդ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյաս այծերից տվողը չեմ:
— Այ նանի, — ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
— Է, որդիքս, ձեր արևն ապրի, պատասխանում է խուլ պառավը, — ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի որ են չարամիտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:

Հարցեր եւ առաջադրանքներ.
1. Հեքիաթի դեպքերը հերթականությամբ թվարկի՛ր։

Խուլը կորցնում է այծերին։

Այծերի տերը հանդիպում է խուլ վար անողին։

Վար անողը չի հասկանում հարցը, ձեռքով ուղղություն է ցույց տալիս։

Այծատերը ծոստանում է այծերը գտնելու դեպքում կետրած պոզով այծին նվիրել հողագործին։

Այծերին գտնում է։

Երկու խուլով չեն հասկանում իրար։

Սկսվում է տուրուդմբոց։

Հետո հանդիպում են մի խուլ կնոջ։


2. Նշի՛ր այն հատվածը, որը քեզ դուր եկավ։

– Է, որդիքս, ձեր արևն ապրի, պատասխանում է խուլ պառավը, — ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի որ են չարամիտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:


3. Տեքստից դուրս գրի՛ր ի՞նչ հարցին պատասխանող բառեր եւ դարձրո՛ւ հոգնակի
(շատացրու):

Օրինակ՝ այծ(ի՞նչ)-այծեր(ինչե՞ր)
Ի՞նչ Ինչե՞ր

այծ-այծեր

պոզ-պոզեր

ձեռք-ձեռքեր

երկինք-երկինքներ

տուրուդմբոց-տուրուդմբոցներ

գյուղ-գյուղեր

տեղեկություն-տեղեկություններ

արև-արևներ

խնդիր-խնդիրներ

տուն-տներ

ոտ-ոտքեր


4. Շարունակի՛ր հորինել.
Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորա։ Այծերը ընկան դես, ընկան դեն, որ գտնեն պառավին։ Ճանապարհին այծերը հանդիպեցին գայլին։ Գայլը մտածեց թե ինչ լավ հաջողություն է, մի լավ կուտի կկշտանա։ Այծերը հարցրեցին գայլին․

-Այս կողերով պառավ չի անցե՞լ։

Գայլը մտածեց, թե իր տան տեղն են հարցնում, ձեռքով ցույց տվեց իր տան ճանապարհը։

Այծերը գնացին գայլի ցույց տված ճանապարհով ու գտան պառավին։

Posted in Uncategorized

Ա.Խնկոյան` «Խուլի այծերը»

Posted on 

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորում են: Տերն ընկնում է դես դեն այծերն գտնելու:
Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.
— Բարի աջողում, ապեր, այծերս չե՞ս տեսել:
— Լավ է՝ այսպես ցանեմ, — ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:


Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
-Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ – ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
— Շնորհակալ եմ, ախպեր, այծերս գտա, առ այս այծն էլ քեզ, — ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
— Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ, զարմանալով ասում է արտավար խուլը:
— Ինչ ես խոսում, — ասում է այծատերը, — ես այս այծն եմ խոստացել, որ մեռնես մյուս այծերից տվողը չեմ:
— Չէ, ես չեմ կոտրել, բարկացած ասում է մեկը:
— Չէ, ես էս այծն եմ խոստացել, — կրկնում է մյուսը: Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

— Այ նանի, — ասում է այծատերը, — իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես էդ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյաս այծերից տվողը չեմ:
— Այ նանի, — ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
— Է, որդիքս, ձեր արևն ապրի, պատասխանում է խուլ պառավը, — ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի որ են չարամիտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:

Հարցեր եւ առաջադրանքներ.
1. Հեքիաթի դեպքերը հերթականությամբ թվարկի՛ր։

Խուլը կորցնում է այծը։
2. Նշի՛ր այն հատվածը, որը քեզ դուր եկավ։
3. Տեքստից դուրս գրի՛ր ի՞նչ հարցին պատասխանող բառեր եւ դարձրո՛ւ հոգնակի
(շատացրու):

Օրինակ՝ այծ(ի՞նչ)-այծեր(ինչե՞ր)
Ի՞նչ Ինչե՞ր
4. Շարունակի՛ր հորինել.
Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ….

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Վարժ․ 318

ա) 10×20+3×60+2×40=200+180+80=460

բ) 7×20+4×60+3×40+1×320= 140+240+120+320=820

գ) 6×20+7×40+1×320=120+280+320=720

Վարժ․ 319

ա) 10×30+3×70+2×40=300+210+80=590

բ) 6×30+3×70+4×40+1×330= 180+210+160+330=880

գ) 5×30+8×40+1×330=150+320+330=800

Մատիտի, գրիչի, օրագրի գներ 10-ական դրամով թանկացել են։

խնդիր 321

ա) 8մ կարմիր-480դրամ

5մ կապույտ-250դրամ

3մ կարմիր+4մ կապույտ=?

Լուծում՝ 480:8=60կարմիր

250:5=50 կապույտ

3×60+4×50=180+200=380

Պատ,՝ 380դրամ

բ) 3պաղպաղակ – 180 դրամ

4հյութ – 240 դրամ

2պաղպաղակ+ 3հյութ = ?

Լուծում

180:3=60 դրամ

240:4=60 դրամ

2×60+3×60=120+180=300դրամ

Պատ․՝ 300 դրամ։

Posted in Ռուսաց լեզու

Репка

Посадил дед репку и говорит:
— Расти репка сладкая-сладкая! Расти большая-пребольшая!
Выросла репка сладкая и большая-пребольшая.

Пошел дед репку рвать: тянет-потянет, вытянуть не может.

Позвал дед бабку.Бабка за дедку,
Дедка за репку —
Тянут-потянут, вытянуть не могут.
Позвала бабка внучку.

Внучка за бабку,
Бабка за дедку,
Дедка за репку —
Тянут-потянут, вытянуть не могут.
Позвала внучка Жучку.

Жучка за внучку,

Внучка за бабку,
Бабка за дедку,
Дедка за репку —
Тянут-потянут, вытянуть не могут.
Позвала Жучка кошку.

Кошка за Жучку,
Жучка за внучку,
Внучка за бабку,
Бабка за дедку,
Дедка за репку —
Тянут-потянут, вытянуть не могут.
Позвала кошка мышку.

Мышка за кошку,
Кошка за Жучку,
Жучка за внучку,
Внучка за бабку,
Бабка за дедку,
Дедка за репку —
Тянут-потянут — и вытянули репку.

Вот и сказке конец, а кто слушал —молодец!

Репка - русская народная сказка

Задание: выделите правильные ответы

  1.  Что посадил дед в огороде?
    репку
  2.  Какого размера была репка?
    большая
  3.  Где росла репка?
    в земле
  4.  Время года, когда убирают урожай?
    летом
  5.  Кто пришёл на помощь деду?
    бабка
  6.  Какая помощница была у бабушки?
    внучка
  7.  Кто пришёл на помощь внучке?
    Жучка
  8.  Сколько животных тянуло репку?
    три
  9.  Самое большое животное в сказке?
    Жучка
  10.  Благодаря кому вытянули репку?
    мышке
Posted in Մայրենի

Մկների ժողովը

Տնային աշխատանք

2. Փորձի՛ր ինքդ բացատրել։

սովն է չոքել դռանը — մատնվել են սովի

ցավն էլ ունի իր դեղը — անհնարին ոչինչ չկա

չոր գանգ — ծեծ

3. Կատվի մասին պատմի՛ր։

Կատուն մտել մառան և հսկում էր մկներին, չէր թողում ուտելիք վերցնեն։


4. Նկարագրի՛ր Մկստանը և նկարի՛ր (փողոցները,տները,լույսերը. . . )։


5. Կատուն ամեն ինչ լսել էր եւ գլուխ գովելով իր ընկերների մոտ պատմում էր այդ
ժողովի մասին։
Գիտե՞ք, որ մկները ժողով էին արել, որ կատվին խաբեն։ Մտածել էին զանգ կախել իմ վզից, որ իմ ամեն շարժումը հսկեն։ Բայց ես ամեն ինչ լսեցի, ծիծաղեցի մկների վրա, ուշադիր եղա, չթողեցի իրականացնեն իրենց մտածածը։ Այնքան մնացին Մկստանում սոված, մինչև բոլորը միախմբվեցին, նոր դուռ բացեցին ու կարողացան դուրս գալ մառանից։