Posted in Բնագիտություն

Ապարներ և օգտակադ հանածոմներ

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից՝ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով մենք գրում ենք կամ նկարում, նույնպես ապար է: Ապարներ են նաև մեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Երկրի ընդերքում թաքնված են բազմատեսակ  ապարներ ու հանքային նյութեր, որ մարդիկ  օգտագործում են տարբեր կարիքների համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:
Մետաղային օգտակար հանածոները ձուլում  են և ստանում են տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պատրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:
Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:
Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:
Տուֆը 
թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:
Հայաստանում հանդիպող օգտակար հանածոներից են պղինձը, ոսկին, երկաթը, քարաղը, տուֆը, բազալտը, մարմարը, փիրուզը, օբսիդիանը և այլն:

Կարելի՞ է առանց ավազի, քարի ու բետոնի շենքեր կառուցել։ Կարո՞ղ ենք պատկերացնել կյանքն առանց գազի, բենզինի կամ քարածխի։ Հազիվ թե։

Երկրի ընդերքում թաքնված են բազմատեսակ ապարներ ու հանքային նյութեր, որ մարդիկ օգտագործում են տարբեր կարիքների համար։ Դրանք կոչվում են օգտակար հանածոներ։

Առաջադրանք
Խմբավորի՛ր  օգտակար հանածոները.
պղինձ, կավ, մարմար, ոսկի, նավթ, ավազ, ալմաստ, կրաքար, զմրուխտ, քարածուխ, արծաթ, տուֆ,  բնական գազ, փիրուզ, երկաթ, բազալտ, այլումին, օպալ

պղինձ, ալյումին, երկաթ

կավ, մարմար, ավազ, կրաքար, տուֆ, բազալտ, օպալ

ալմաստ, զմրուխտ, փիրուզ, ոսկի, արծաթ

նավթ, քարածուխ, բնական գազ

Posted in Մայրենի

Առաջադրանք փ

Աշուն է։ Վարդան պապը, Սարգիսն ու Արևիկը մտան այգի։ Այգու խնձրենու, տանձենու, դեղձենու ճյուղերը ճկվել էին բերքի ծանրությունից։Պապը նայում էր և հիանում իր աշխատանքի արդյունքով։ Սարգիսն ու Արևիկը ուրախ զվարթ թռչկոտում էին այգում։ Նրանք օգտվում էին այգու բարիքներից, հավաքում էին չորացած ճյուղերը, դասավորում պատի տակ։

  1. Տեքստից դուրս գրիր հատուկ անունները։

Վարդան, Սարգիս, Արևիկ

2. Տեքստից դուրս գրիր անձ ցույց տվող բառերը։

պապ

3. Տեքստից դուրս գրիր եզակի և հոգնակի թվով 3-ական գոյական։

Այգի, խնձրենի, տանձենի, դեղձենի

ճյուղեր, բարիքներ, թոռնիկներ

4. Բառերը տեղադրիր նախադասության մեջ։

Պապիկի այգում աճում էին բազմաթիվ պտղատու ծառեր։

Պապիկը աղբյուրից սառը ջուր խմեց։

Պապիկը անչափ սիրում է իր թոռնիկներին: 

Posted in Մայրենի

Չալանկը

Ստեփան Զորյան

Առաջին մաս

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկր մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Երկրորդ մաս

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը,տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր Չալանկին:

Չալանկր մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ, Նրա ականջներն ու պոչ կտրած էին։

2. Բնութագրի՛ր Չալանկին:

Չալանկը բարի էր, հավատարիմ, մարդկանց հետ վարվում էր այնպես, ինչպես իր տերերն էին վարվում։ Սուտ տեղը երբեք չէր հաչում։

3, Ինչպիսի՞ շուն էր Չալանկը: Հիմնավորի՛ր կարծիքդ՝ մեջբերում անելով պատմվածքից:

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

4. Չալանկի ո՞ր արարքից հետո էին նրան ավելի շատ սիրում: Համառոտ պատմի՛ր այդ հատվածը:

Չալանկը գիշերով հասկացել էր, որ գոմում ինչ-որ բան է կատարվում, գնացել էր տան տերերի մոտ, անընդհատ թակում էր դուռը, կլանչում և ճանկռում։ Ճնայած տիրոջ բարկությանն ու իրեն ծեծելուն՝ շունը շարունակում էր օգնություն կանչել։ Վերջապես Տերերը հասկացան, որ պետք է հետևեն շանը։ Հայր և որդի, հետևելով շանը , գնացին գոմ և տեսան , որ կովը հորթ է ունեցել, բայց չի կարողանում օգնել հորթին ոտքի կանգնել։ Տան տերը օգնեց հորթին և շոյեց շան գլուխը։ Այդ օրվանից նրան ավելի շատ սիրեցին Չալանկին։

Posted in Հայրենագիտություն

Արտաշեսյան արքայատոհմ. Արտաշես արքա

Արտաշեսյանների տոհմի ժամանակ Հայաստանը հասել է իր հզորության գագաթնակետին:

Մեծ Հայքում թագավոր է դարձել Արտաշեսը:

Արտաշես Ա-ն հռչակել է Մեծ Հայքի անկախությունը, դարձել է Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր: Արամերեն ար­ձանագրություններում Արտաշես Ա-ն ներկայանում է որպես «Արտաշես ար­քա, Բարի որդի Զարեհի»: Վերականգնել է Մեծ Հայքի թագավորու­թյան հզորությունը, վերա­միավորել գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհը, բոլոր հայախոս ու հայկական նահանգները: Միացյալ պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը:

Արտաշես Ա-ի օրոք երկիրն ապրել է բուռն զարգացում՝ դառնալով տնտեսապես հզոր, ինքնուրույն պետության:

Թագավորությունը բաժանել է 120 գավառի:

Արտաշես Ա-ն մ. թ. ա. մոտ 185-ին Երասխ ու Մեծամոր գետերի ջրկի­ցում (ներկայիս Խոր վիրապի շրջակայ­քում) կառուցել է նոր մայրաքաղաք և իր անունով կոչել Արտաշատ: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունա-հռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Նոր մայրաքաղաքում Արտաշեսը կառուցել է Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստ­վածուհու տաճարը, որտեղ կանգնեցրել է իր նախնիների արձանները: Արտաշեսը կառուցել է նաև Արշատ, Արտաշիսյան և, ի պա­տիվ հոր՝ Զարեհի, Զարեհավան ու Զարիշատ անվանվող 5 քաղաք:

Posted in Մաթեմատիկա

Նոյեմբեր ամսվա ամփոփում

  1. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի  կրկնապատիկ

20

2. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի վեցապատիկը։ 54

3.  Հաշվի՛ր։

81կմ 160մ+9 կմ 950մ = 91կմ 110մ

15մ 11սմ+26մ 98սմ = 42մ 9սմ

104կմ-100 կմ 250 մ = 3կմ 750մ

19 կմ 750 մ-15 կմ = 4կմ 750մ

4. Որքա՞ն է CD հատվածի երկարությունը,  եթե AD=130մմ,  AB=25մմ,  BC=70մմ:

2A1

CD= 130-25-70=35մմ `

5. Գտնել ABCD բեկյալի երկարությունը: Եթե AB=30դմ, BC=40 դմ, CD =70դմ

ABCD= 30+40+70=140դմ

6. Որքանո՞վ կմեծանա 367 թիվը, եթե նրա գրության ձախից

կցագրենք 7 թվանշանը։ 7000-ով

7.  Կատարի՛ր  բազմապատկում

 1516·122=184952

                   
     x1516         
       122         
   +  3032         
     3032          
    1516           
    18 4952         
                   
                   
                   
                   

8. Կատարի՛ր բաժանում

990:45=22

             
  99045     
   9022     
   90       
    90       
     0       
             
             

9.  Կատարի՛ր մնացորդով բաժանումը, ապա ստուգիր ճիշտ ես կատարել այն։

37:2= 18 (1մն)

             
 372     Ստուգում՝18×2+1=37 
  2 18       
 17         
  16         
   1         
             
             
Posted in Մայրենի

Արդեն իջնում է եղյամը սարին…

Համո Սահյան

Արդեն իջնում է եղյամը սարին,

Ցուրտ քամին արդեն քաղաք է մտնում,

Բայց համառում է մի տերև ծառին…

Արդյոք դրա մեջ նա ինչ է գտնում:

Երևի գիտի, որ կընկնի դողով,

Մամուռ կդառնա մամռած մի քարի…

Եվ ուզում է, որ թեկուզ մի օրով

Իրենով աշնան կյանքը երկարի:

Առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը բացատրել։

եղյամ- աստղանման սառցային բյուրեղների ձևով գետնի բույսերի առարկաների վրա նստող մթնոլորտային տեղում

մամուռ- տարածվող կամ ուղիղ ցողուններով բեղմնիկավոր բույս, որ զուրկ Է արմատներից ու ծաղիկներից

2․ Դուրս գրել առարկա ցույց տվող բառերը ( գոյականները):

եղյամ, սար, քամի, քաղաք, տերև, ծառ, մամուռ, քար, օր, աշուն, կյանք

3. Պատմել բանաստեղծությունը ( գրավոր): 

Արդեն սարերից իջնում է ցուրտն ու քամին, որը փորձում է ծառից պոկել և տանել վերջին տերևը։ Տերևը համառում է, չի ուզում ընկնել մամռոտ քարերին և ինքն էլ դառնալ մամուռ։ Ամեն կերպ պայքարում է տերևը, որ գոնե մեկ օրով էլ երկարացնի աշունը։

4. Նկարել բանաստեղծությունը։

5. Վերնագիր մտածել բանաստեղծության համար։

Վերջին տերևը

Posted in Բնագիտություն

Ջուրը բնության մեջ

Ջուրը բնության մեջ ամենատարածված նյութն է: Դու արդեն գիտես, որ երկրագնդի մակերեսի մեծ մասը ծածկված Է ջրով: Երկրի վրա դժվար Է գտնել որևէ վայր, որտեղ ջուր չլինի: Ջուրն ամենուր է’ օվկիանոսում ու ծովում, գետում ու լճում, գետնի տակ ու հողում: Ջուր կա նույնիսկ առաջին հայացքից անջուր թվացող անապատում: Շատ ջուր կա օդում (ամպ, մառախուղ, գոլորշի, անձրև, ձյուն): Շատ ջուր կա նաև կենդանի օրգանիզմներում’ ամեն մի բույսի, կենդանու, մարդու մեջ: Առանց ջրի բուսական և կենդանական աշխարհն ամբողջությամբ կոչնչանար, այսքան գեղեցիկ մեր մոլորակը կվերածվեր անկենդան երկնային մարմնի, ինչպիսին, ասենք. Լուսինն է: Առանց ջրի մարդը կարոդ է ապրել մի քանի օր միայն:

Մարդը ջուրն օգտագործում է իր առօրյա կյանքում, ինչպես նաև դաշտերը, այգիները և բանջարանոցները ջրելու համար: Շատ ջուր է անհրաժեշտ գործարաններին ու ֆաբրիկաներին: Ծովերի ու գետերի ջուրն օգտագործվում է նավարկության և ձկնորսության համար:
Ջուրը կյանքի աղբյուր է: Առանց ջրի Երկրի վրա կյանք չի կարող լինել:
Բնության մեջ ջուրը գտնվում է հեղուկ (սովորական ջուր), պինդ (սառույց, ձյուն, կարկուտ) և գազային (գոլորշի) վիճակներում: Հեղուկ վիճակում մաքուր ջուրն անգույն է, անհամ, անհոտ, թափանցիկ և հոսուն: Շատ նյութեր ջրում լավ են լուծվում:
Երկրի վրա գտնվող ջուրն արևի և քամու օգնությամբ շարունակ «ճանապարհորդում է»: Այժմ պարզենք, թե ինչպես է դա տեղի ունենում: Արևը տաքացնում է օվկիանոսների, ծովերի, գետերի, լճերի և ցամաքի մակերևույթը: Այդտեղից ջուրը գոլորշիանում է և բարձրանում վեր, մեծ բարձրությունների վրա այն վերածվում է մանր կաթիլների կամ սառցաբյուրեղների, որոնցից առաջանում են ամպեր: Ամպերից էլ ջուրը անձրևի կամ ձյան տեսքով թափվում է ցած: Ցամաքի վրա այդ ջրի մի մասը հոսում է դեպի գետերն ու լճերը, մյուս մասը ներծծվում է հողի մեջ: Ներծծված ջուրը մասամբ նորից դուրս է գալիս Երկրի մակերես՝ աղբյուրների տեսքով և սկզբնավորում առվակներ ու գետեր: Գետերը հոսում են դեպի ծովերն ու օվկիանոսները: Եվ այդպես շարունակ’ ջուրը շրջապտույտ է կատարում ։

Հարցեր և առաջադրանքներ

Երկրի վրա որե՞ղ ջուր կա:
o Օվկիանոսում
o Գետնի տակ
o Օդում
vo Նշված բոլոր տարբերակներն է լ ճիշտ են:

  1. Ո՞ր ձևակերպումն է սխալ:
     Առանց ջրի Երկրի վրա կյանք չի կարող լինել:
    v Առանց ջրի բուսական և կենդանական աշխարհը չի ոչնչանա:
     Ջուրը կյանքի աղբյուր է:
  2. ՈՒշադիր դիտի՛ր նկարները և գրի՛ր.թե որ նկաում է ջուրը գտնվում
    պինդ,հեղուկ և գազային վիճակներում:

1-ին նկարում հողուկ, 2-րդ գազային, 3-րդում՝ պինդ։

Posted in Մայրենի

Աշխատանք երեք

Կկուն բույն չի հյուսում։ Իր ձուն ածում է ուրիշ թռչնի բնում, թուխս չի նստում, իր ձագերին չի կերակրում։ Ձուն ածելուց հետո, թողնում է ու հեռանում։ Մայրը հեռանում է, իսկ կկվի ձագը, հենց որ դուրս է գալիս ձվից, անմիջապես սկսում է դուրս գլորել այդ բնում եղած մյուս ձվերը։ Նա շատակեր է, ուտում է 5 թռչնի չափ։ Հինգ օր հետո հինգ անգամ մեծանում է։ Հաճախ դուրս է հրում ձագուկներին, որպեսզի իրեն շատ սնունդ հասնի:

Posted in Անգլերեն

23.11

Why Brother Rabbit and Brother Fox are not friends /1 part/ էջ 62 պատմել։

One day Brother Rabbit and Brother Fox, Brother Bear, and other many animals want to plant corn. They work hard but Brother Rabbit doesn’t like to work. He says, “Oh, oh, I am not well. I can’t work.

He jumps. runs and plays. It’s fun. Suddenly he sees a well. The well has got two buckets. When one bucket goes down, the other bucket goes up. But Brother Rabbit doesn’t know about it. He jumps into the bucket, and the bucket goes up.

Now, Brother Rabbit is in the well. He doesn’t know what to do.

Անծանոթ բառեր

other many animals – ուրիշ շատ կենդանիներ

plant corn հացահատիկ ցանել

work hard-շատ աշխատել

Suddenly -հանկարծ

bucket- դույլ

go down- ներքև իջնել

go up-բարձրանալ վերև

well-լավ նաև՝ well -ջրհոր

Հետևյալ բառերով կազմեք նախադասություններ՝ work hard, bucket, many animals

I don’t want to work hard.

Rabbit jumps into the bucket.

There are many animals.

Posted in Մայրենի

1․ «Թուխիկը» պատմվածքից դուրս գրել հատուկ և հասարակ բառեր։

Հատուկ- Թուխիկ, Երևան,

Հասարակ- քաղաք, որսորդ, բժիշկ, ագռավ, բուն աղվամազ, ձագ, տուն, փետուր, տեր, թռչուն, լեռ, ծերպ, որս, ուս, կտուց,կողմնացույց, մառախուղ, անտառ, ճանապարհ, բազմություն, այգի, երամ, Ճաշարան, ճաշ, ընկեր, մարդ, հասարակություն, պատասխան, պտույտներ, պատուհան, երկինք, սեղան, դագաղ, գերեզմանատուն, լաց, այրի, ուշք, աճյուն, հող, անձրև, հողաթումբ, աշխարհ, պատվանդան, կիսանդրի, բարդիներ, սերունդներ

2․ «Թուխիկը» պատմվածքից դուրս գրել եզակի և հոգնակի թվով գոյականներ։

Եզակի- քաղաք, որսորդ, բժիշկ, ագռավ, բուն աղվամազ, ձագ, տուն, փետուր, տեր, թռչուն, լեռ, ծերպ, որս, ուս, կտուց,կողմնացույց, մառախուղ, անտառ, ճանապարհ, բազմություն, այգի, երամ, Ճաշարան, ճաշ, ընկեր, մարդ, հասարակություն, պատասխան, պատուհան, երկինք, սեղան, դագաղ, գերեզմանատուն, լաց, այրի, ուշք, աճյուն, հող, անձրև, հողաթումբ, աշխարհ, պատվանդան, կիսանդրի

Հոգնակի-ագռավներ, փետուրներ, ծառեր, ընկերներ, պտույտներ, բարդիներ, սերունդներ, մարդիկ

3․ «Թուխիկը» պատմվածքից դուրս գրել անձ և իր ցույց տվող գոյականներ։

Անձ- որսորդ, բժիշկ, ընկեր, մարդ, այրի,

Իր- քաղաք, ագռավ, բուն աղվամազ, ձագ, տուն, փետուր, տեր, թռչուն, լեռ, ծերպ, որս, ուս, կտուց,կողմնացույց, մառախուղ, անտառ, ճանապարհ, բազմություն, այգի, երամ, ճաշարան, ճաշ, հասարակություն, պատասխան, պտույտներ, պատուհան, երկինք, սեղան, դագաղ, գերեզմանատուն, լաց, ուշք, աճյուն, հող, անձրև, հողաթումբ, աշխարհ, պատվանդան, կիսանդրի, բարդիներ, սերունդներ