Posted in Մայրենի

Չարի վերջը

8. Նամակ աղվեսին

Բարև Աղվես։ Ես իմացա քո խորամանկության մասին։ Դա ինձ շատ բարկացրեց։ Ուզում եմ քեզ զգուշացնել, որ այսուհետ նման չարություններ չանես։ Իմացիր, որ չարը միշտ վերջում պատժվում է։ Դրա համար մի բան անելուց առաջ պետք է մտածել։

9. Նամակ շանը կկվից

Բարև բարի շուն։ Ես մարիկ Կկուն եմ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ աղվեսին պատժելու և իմ միակ մնացած ձագուկին փրկելու համար։ Ես սրանից հետո կլինեմ ավելի ուշադիր, չեմ հավատա ստախոսներին ու չարերին։

Posted in Մայրենի

Չարի վերջը

Հովհաննես Թումանյան

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փչակ,
Փչակում մի բուն,
Բնում երեք ձագ,
Ու վրեն Կըկուն։

— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թռչե՜ք, գնաք,
Ուրախանաք…
Երգում էր մարիկ Կկուն.
Մին էլ, ըհը՛,
Աղվեսն եկավ.
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է,
Ծառում փչակ կա,
Փչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։
Ախ դու Կկու, հիմա՛ր Կկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
— Երեք հատ ձագ, աղա Աղվես։
— Երեք հատ ձագ ցույց կտամ քեզ։
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղկես ինձ մոտ։
Ձգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հրեն սրած,
Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
— Վա՜յ, չկտրես,
Աստված սիրես,
Էս մինն ահա
Տար քեզ ծառա,
Միայն թե էդպես
Մի ջնջիլ մեզ
Բնով — տեղով,
Ամբողջ ցեղով։
Խնդրեց մարիկ Կկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։
Աղվեսը՝ հա՛փ, առավ գնաց։
— Վայ — վա՜յ, դու — դո՜ւ,
Իմ լավ կուկու.
Ո՞ր սև սարում,
Ո՞ր անտառում,
Ո՞ր թփի տակ
Կորար մենակ…
— Վայ — վա՜յ, դու — դո՜ւ,
Իմ խեղճ կուկու…
Լաց էր լինում մարիկ Կկուն, մին էլ, ըհը՛,
Աղվեսը ետ եկավ։
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է,
Ծառում փչակ կա,
Փչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։
Ախ դու Կկու, հիմար Կկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
— Երկու հատ ձագ, աղա Աղվես:
— Երկու հատ ձագ ցույց կտամ քեզ:
Ա՛խ, չարամիտ դու ավազակ,
Ի՜նչ խաբար է, երկո՜ւ հատ ձագ.
Ի՜նչ, ուզում էս էստեղ զոռով
Լցնես ամբողջ կկուներո՞վ…
Ձգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հրեն սրած,
Գնամ բերեմ, Ծառը կտրեմ…
— Վա՜յ, չկտրես,
— Աստված սիրես,
— Էս էլ առ տար,
Ու թող դադար՝
Վերջինը գեթ Մնա ինձ հետ…
Աղաչեց մարիկ Կկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:
Աղվեսը՝ հա՛փ, էս էլ առավ ու գնաց: — Վայ — վա՜յ, վույ — վո՜ւյ,
Ընչի՞ համար
Եկա ես սար,
Բուն շինեցի,
Ձագ հանեցի…
Աղվեսն եկավ,
Տարավ, կերավ,
Երկու, երկու,
Կուկու… կուկու…
Լաց էր լինում մարիկ Կկուն:
Էս միջոցին — ղա՜, ղա՜, ղա՜,
Ագռավն անց էր կենում էն կողմերով:
Լսեց Կկվի լացի ձայնը:
— Էդպես տխուր ու զարհուրիկ
Ի՞նչ ես լալիս, Կկու քուրիկ:
— Ինչպես չլամ, ա՛ սանամեր.
Աղվեսն եկավ էն սրտամեռ,
Գլխիս էսպես փորձանք բերավ,
Ձագուկներըս տարավ, կերավ:
— Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու,
Ինչպես իզուր խաբվել ես դու
Սուտ խոսքերից չար Աղվեսի:
Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի:
Ո՞վ է տըվել էն լրբին սար.
Սարն ամենքիս է հավասար…
Ո՞վ կթողնի վեր կենա նա
Ամբողջ սարին գա տիրանա,
Անունը տա սրած կացնի,
Սրան-նրան սուտ վախեցնի,
Ու մինն էսօր, մյուսը — երեկ,
Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…
Սև գրողի էն տարածին
Ո՞վ է տվել սրած կացին:
Մին էլ որ գա ու սպառնա,
Մի՛ վախենա, քշի գնա:
Էսպես ասավ Ագռավն ու թռավ գընաց:
Ահա կրկին
Աղվեսն եկավ:
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է…
Հազիվ էր ասել,
Կկուն բնից գլուխը հանեց՝
— Սուտ ես ասում, դու խաբեբա,
Անխիղճ գազան, անկուշտ, ագահ:
Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար:
Ի՜նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,
Ձագուկներըս տըվել եմ քեզ…
Կորի՛, գընա, դու չար Աղվես,
Հերիք ինչքան սուտ ես ասել.
Հիմի գիտեմ, չեմ վախում էլ.
Կացին չունես ծառը կտրես:
— Ո՞վ ասավ քեզ:
— Ագռավն ասավ:
— Ագռա՞վը, լա՜վ:
Ու Ագռավի վրա բարկացած
Աղվեսը պոչը քաշեց, հեռացավ:
Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվավ, վեր ընկավ, իբրև թե սատկել է:
Ագռավն էլ կարծեց՝ իրավ սատկել է, թռավ եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի: Աղվեսը՝ հա՛փ, հանկարծ բռնեց:
— Ղա՜-ղա՜, ղա՜-ղա՜, Աղվես աղա…
— Ա՛յ դու կռավան չարալեզու,
Ո՜նց թե Կկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սրած…
Կացին չունե՜մ… դե՜ հիմի կա՛ց…
— Վա՜յ, քեզ մեղա,
Աղվես աղա,
Ես եմ ասել, չեմ ուրանամ,
Ինձ քրքըի, ինձ կեր հում-հում,
Տո՛ւր ինչ պատիժ սիրտդ կուզի,
Բայց մի վերջին խոսքս լսի:
Ես էն սարում, հենց դեմ ու դեմ,
Էնպես մի թանկ պահուստ ունեմ,
Որ չես գտնի դու քո օրում
Ոչ մի թառում կամ անտառում:
Ընչի՞ համար էն ահագին
Գանձը կորչի հողի տակին:
Արի գնանք, հանեմ տամ քեզ,
Էնքան ուտե՜ս, էնքան ուտե՜ս…
Թե չլինի ու սուտ դուրս գամ,
Ես հո էստեղ միշտ կամ ու կամ…
— Գնա՛նք, ասավ Աղվեսը: Թե կլինի, շատ լավ,թե չի լինի, էլի քեզ կուտեմ: Գնացին: Վերևից թռչելիս Ագռավը նկատել էր, որ մի թփում պառկած էր գյուղացու շունը: Աղվեսին տարավ, տարավ, դուրս բերավ ուղիղ էն թփի վրա:

— Ա՛յ, ասեց. էս թփումն է իմ պահուստը: Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին:
Աղվեսը խեղդվելով սկսավ խռխռալ.
Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս…
Զգույշ Աղվես,
Փորձանքի մեջ
Ընկնեմ էսպե՜ս…
Ա՜խ, անիրա՜վ
Դու սև Ագռավ…
Ինչքան էլ որ լինիս զգույշ,
Չարի համար թե վաղ, թե ուշ,
Էդ է պահված,
Աղվես աղա,
Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…
Պատասխանեց Ագռավն ու թռավ:

Հարցեր և առաջադրանքներ
 
  1. Քանի՞ հերոս կա հեքիաթում: Թվարկի՛ր նրանց անունները:

Կկու մարիկ, աղվես, ագռավ, շուն

2. Գրի՛ր ընդգծված բառերի հականիշներն ու հոմանիշները:

ուրախանալ- տխրել-հրճվել

հիմար- խելացի-անխելք

փոքրիկ- մեծ-պստիկ

անամոթ-ամոթխած-անպատկառ

բերել-տանել-մոտեցնել

խնդրել-պարտադրել-աղերսել

ներքև-վերև-ցած

թաքուն-բացահայտ-գաղտնի

տխուր-ուրախ-վհատված

սպառնալ-խրախուսել-վախեցնել

խաբեբա-ազնիվ-սուտասան

սուտ-ճիշտ-անիրական

բարկացած-հանգիստ-ջղայն

ահագին-փոքր-հսկա

ագահ-հագեցած-անկուշտ

3.Նշի՛ր հեքիաթի ամենատխուր հատվածը:

Ա՛յ, ասեց. էս թփումն է իմ պահուստը: Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին:
Աղվեսը խեղդվելով սկսավ խռխռալ.
Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս…
Զգույշ Աղվես,
Փորձանքի մեջ
Ընկնեմ էսպե՜ս…
Ա՜խ, անիրա՜վ
Դու սև Ագռավ…

4. Նշի՛ր հեքիաթի ամենատխուր հատվածը:

Ընչի՞ համար
Եկա ես սար,
Բուն շինեցի,
Ձագ հանեցի…
Աղվեսն եկավ,
Տարավ, կերավ,
Երկու, երկու,
Կուկու… կուկու…
Լաց էր լինում մարիկ Կկուն:

5. Ինչպիսի՞ մայրիկ էր կկուն:

անխելք ու հիմար մայրիկ էր կկուն

6. Ինչպիսի՞ն էր աղվեսը:

չար ու սուտասան էր աղվեսը

Posted in Անգլերեն

Տեղադրեք am, is, are օժանդակ բայերը։

Օրինակ` The dog and the cat are in the garden.

am 10 years old. Ann is my sister. We are students.

1. She …is…at home.

2. The dog and the cat …are….in the garden.

3. The girl …is…behind a tree.

4. She …is..my friend.

6. It …is…black.

7. My name …is…Ann.

8. They …are….nice girls.

9. The children …are…in the shop.

10. He …is.. a  teacher.

11. We …are… hungry.

Posted in Ռուսաց լեզու

Дни недели

1.Сколько дней в неделе?

7 дней

2.Какой первый день недели?

понедельник

3.Какой последний день недели?

воскресенье

4.Сколько дней  в неделе ты отдыхаешь?

2 дней

5.Напиши свой режим недели.

Понедельник, вторник, среда, четверг и пятница иду школу суббота и воскресенье отдыхаю.

понедельник – երկուշաբթի,  вторник – երեքշաբթի,  среда – չորեքշաբթի,четверг– հինգշաբթի,  пятница – ուրբաթ,  суббота – շաբաթ, воскресенье – կիրակի  

Posted in Մայրենի

Խոսող ձուկը

Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.
— Տեր աստված,- ասում է,- սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չէ…

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.

— Լսի ,- ասում է,- մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…

Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը թաց ու խուփ անելով։

Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը։

— Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը։ Թող չտխրեն քո ընկերները։ Գնա ապրի ու խաղ արա նրանց հետ։

Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։

— Տո՛ ախմախ,- ասում է,- էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ… Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա սովից մեռի։
Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։

— Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ…- տարակուսած մտածելով դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։
Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հրեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։

— Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,- հարցնում է Հրեշը։
Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կինը։

«Լսի՛, բարեկամ,- ասում ՛է Հրեշը։ -էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկդ ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ, հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ։ Համաձայն ե՞ս։

— Մի բան՝ որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,- մտածում է աղքատը,- կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռ կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ով գիտի…

— Համաձայն եմ,- ասում է, ու կովն առաջն անում, տանում տուն։

Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ հրեշն էն գիշեր պիտի գա։

—————————————————————————————————————————

Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ պատասխան տան հրեշին կամ ով գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հրեշի միտքը։

— Ա´յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հրեշի հետ գործ բռնի… հրեշի հետ հաշիվ ունենա… հրեշից լավություն ընդունի…- հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում։

Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։

— Բարի իրիկուն,- ասում է,- ճամփորդ մարդ եմ. մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։

— Ընչի չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է, էս գիշեր պիտի գա, մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։

— Բան չկա, որտեղ դուք՝ էնտեղ էլ ես, պատասխանում է օտարականը։

Համաձայնում են. հյուրը մնում է։
Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։ Ո՞վ է.- Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։ — Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեդները քարացած։

— Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։

— Եկել ե՜մ,- դռան ետևից ձայն է տալիս Հրեշը։
— Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում է ներսից հյուրը։
— Որտեղի՞ց ես եկել։
— Ծովի էն ափից։
— Ընչո՞վ ես եկել։
— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։
— Ուրեմն ծովը պստիկ է եղել։
— Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։
— Ուրեմն արծիվը ճուտ է եղել։
— Ի՞նչ ճուտ, թևերի շվաքը քաղաք է ծածկում։
— Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ։
— Ի՜նչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։
— Ուրեմն նապաստակը ձագ է։
— Ի՛նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել։
— Ուրեմն մարդը թզուկ է։
— Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։
— Ուրեմն խուլ է։
— Ի՛նչ խուլ, սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։ Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։

— Չենք թողնի, որ չենք թողնի,- առաջը կտրում են մարդ ու կին.- դու որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը…

— Չէ՜, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։

— Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի ու չկարողանանք ետ վճար՛ել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու…

— Լավություն արա ու թեկուզ ջուրը գցի, չի կորչի։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր…- ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

Հարցեր և առաջադրանքներ
  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Շալակատար-բեռնակիր

ուռկան- ձուկ որսալու ցանցահյուս՝ թակարդ

տարակուսած-մոլորված

շվաք-ստվեր

պախրա-եղնիկ

2. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին և յուրաքանչյուրին մեկ բառով բնութագրի՛ր:

բարի շալակատար, չար ձկնորս, շահամոլ հրեշ, շնորհակալ ձուկ, ազնիվ կին

3. Ի՞նչ է ասում ձուկը շալակատարին: Նշի՛ր այդ հատվածը:

– Լսի ,- ասում է,- մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…

4.Ինչպիսի՞ն էր ձուկը:

Ձուկը շատ բարի էր, հոգատար ու շնորհակալ, երբեք չէր մոռանում մարդու արած լավությունը։

Posted in Մայրենի

Անավարտ պատմություն

Կար-չկար մի ծակ կոշիկ կար: Էս ծակ կոշիկը ապրում էր ծակ տանը: Մի օր էս տան ծակ կատուն որոշում է զբոսնել։ Հանկարծ հանդիպում է մի ծակ մկան։ Էս ծակ մուկը, հենց տեսնում է ծակ կատվին, վախից մտնում է ծակ կոշիկի մեջը։ Ծակ կատուն նեղվում է ու ասում․

  • Ծակ մուկ, դուրս արի խաղանք, դու էլ ես մենակ, ես էլ։

Ծակ մուկը վախենալով դուրս է գալիս։ Պարզվում է ծակ կատուն շատ բարի է։ Նրանք դառնում են լավ ընկերներ։

Posted in Անգլերեն

Փետրվարի 13-17

Լեզվական նյութ` To be , To Be,

to-be

Հիշեք օժանդակ բայերը՝am, is, are

I am– ես եմ 

You are–դու ես, դուք եք

He, she, it is– նա է

We are– մենք ենք

They are– նրանք են

Նաև հիշեք՝

I -ես                      my– իմ

you– դու, դուք        your– քո, ձեր

Advertisements

about:blank

REPORT THIS AD

he– նա /տղա/        his- նրա

she– նա /աղջիկ/     her– նրա

it– սա                      its– սրա

we– մենք               our– մեր

they– նրանք        their- նրանց

ՈՒսումնական նախագծի ամփոփում ՝My day / Իմ օրը

What time is it?

  1. Լրացրեք բաց թողած տառերը՝ red, zero, bag, rabbit, zebra, ball, moon, lion, pig, doll, cat, han, fish

2. Լրացրեք նախադասությունները օգտագործելով հետևյալ բառերը՝  orange, pen, bag, lion,

  • It is a big lion.
  • I like orange.
  • The pen is in the pencil-case/ գրչատուփ/
  • It is my red .bag

3․Հետևյալ բառերի առաջին տառերով կազմիր նոր բառեր՝օրինակ՝ pen, ice, goat-ստացվեց- pig

  1. cake, apple, table

Ին՞չ ստացվեց, գրիր այստեղ cat

  1. Book, ant, goat

Ին՞չ ստացվեց, գրիր այստեղ bag

  1. Dolphin, orange, girl

Ին՞չ ստացվեց, գրիր այստեղ dog