Posted in Մայրենի

Երբ մտքերը սառչում են օդում (1-ին մաս)

Ալբերտ Մորավիա

Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ «Բա՜»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց. -Հե՜յ, Ծով Ա. Ցուլ, լսիր ի՛նչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով. Ա. Ցուլը:

— Ես մի երկրում եղա, որը կոչվում էր Արևադարձ: Ա՜յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

— Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ՝ մեկը քեզ է նայում ու մտածում.«Բայց ի՜նչ հաստլիկ է այս Ծով Ա.Ցուլը, հա՜…» , իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,-նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բևեռից: Թե իմանաս, ին՜չ հաճելի է. մտածիր՝ ին՜չ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կու՜շտ մտածեցի:

— Ի՞նչ էիր մտածում: — Տարբեր բաներ:

— Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ՝ երկու անգամ երկու հավասար է հինգի:

— Հա, բայց արևը կանաչ չէ: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

— Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա.Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան: Լողացին, լողացին, ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի՜նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում: Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել. հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

-Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածու՞մ ես: — Իհարկե:

— Իսկ ի՞նչ ես մտածում:

— Հազար ու մի բան ու բոլորը քո մասին: — Ի՞նչ ես մտածում իմ մասին:

— Է՜, չեմ ասի, ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բևեռում ոչ ոք ոչ մեկի մասին չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած:

Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում: Այստեղ բոլորն իրեն միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ իմաստուն* տեսք ունես, ի՜նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բևեռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ. «Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի. Ա՜յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Բևեռ-Երկրի պտույտի երևակայական առանցքի և երկրի մակերևույթի հատման կետը

օձաձուկ- Օձանման ձուկ

ծովացուլ- ծովափիղ

կիսախուփ-կիսաբաց

արևադարձ- Արևի՝ արեգակնածիրի հյուսիսային կամ հարավային ծայրագույն կետով անցնելու ժամանակը

2. Փորձի՛ր բացատրել, թե ինչպես ես հասկանում՝
ա. գլուխներս առնենք — կորչենք — փախչենք, հեռանանք
բ. կուշտ մտածել — շատ մտածել

3.Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ:

Շատ ցուրտ էր, սարսափելի։

4.Իսկ Արևադարձը ինչպիսի՞ն էր միլիոն տարի առաջ:

Շատ տաք էր։

5.Քո կարծիքով ի՞նչ է միտքը:

կարծիք

6.Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ մոռանային մտածել:

Մարդիկ կնմանվեին հիմարիկների։

7. Նշի՛ր «կրկնվող» բառը:
Ծովացուլ, ծովային, ծովափ, ծովեզր, ծովախոզուկ, ծովափիղ, ծովակ:

Ծով

8. Ամեն անգամ նախորդ բառի մի տառը փոխելով՝ ստացի՛ր. ծով-ից հավ

ծով

ծավ

հավ

9. Հորինի՛ր. «Սառնարանում ապրող մտքերը»

Սառնարանում հավաքվել էին մթերքները և զրուցում էին իրար հետ։ Հիշում էին նրանք, էե սառնարանից դուրս ինչքան տաք էր ու հաճելի։ Բոլորը մտածում էին, թե երբ են մարդիկ իրենց հանելու սառնարանից։ Միայն սառույցն էր, որ չէր ուզում դուրս գալ։ Նա մտածում էր, որ եթե իրեն հանեն սառնարանից, նա անմիջապես կհալվի և կվերածվի ջրի։