Posted in Uncategorized

Ա. Խնկոյան` «Վատ ընկերը»

Մի անգամ
Առյուծ արքան
Մռնչում էր կողի ցավից.
Գազանները ամեն կողմից
Եկան հիվանդ արքային տեսնելու,
Բայց մեջներին չկար աղվեսը:
Էնտեղ մեկն էլ


Մի պառավ գել
Ասավ. – Արքա,
Ախր ի՞նչ կա,
Որ աղվեսը`
Հաճուճ-մաճուճ
Թիզ ու կեսը,
Քեզ չի հարգել,
Տես, չի եկել:
Ցավը թողած`
Արքան գոռաց,
Թե` հա թռեք,
Էն ըմբոստին
Մոտս բերեք:
Հինգ, վեց
Գազան
Ելան հասան,
Էն աղվեսին
Մի կերպ գտան,
Պատճառն ասին,
Բերին ատյան:
Արքան գոռաց.
— Ո՞ւր ես, մեռած…
— Ասեմ ձեռաց,
— Աղվեսն ասաց.
— Տեր վեհափառ,
Խնդիրս առ,
Որ լսեցի` դու հիվանդ ես,
Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,
Ինչպես գլխիս կրակ վառած
Եվ պատանս էլ թևիս առած
Հա էստեղ,
Հա էնտեղ,
Վերջը գտա
Ցավիդ դեղը,
Գելի մորթին արա մուշտակ,
Միսը` շորվա, խմի տաք-տաք,
Քրտնեց կողդ,
Կանցնի դողդ:
Որ չտվեց էսպես թելին,
Իսկույն գետին դրին գելին:
Արքան հագավ գելի կաշին,
Միսը կերավ նախաճաշին:
Քրտնեց կողը,
Անցավ դողը
Մեջտեղ գնաց
Զրպարտողը:

Հարցեր և առաջադրանքներ
1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության աղվեսը:
3. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության գայլը:
4. Ստեղծագործությունից դուրս գրի՛ր 3-ական միավանկ և երկվանկ բառ:
Միավանկ-

երկվանկ-
5. Տրված բառերի հականիշները գրի՛ր.

Վախկոտ —
Մեղավոր —

Հիվանդ —

Ուժեղ –

Պառավ –
6. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Օրինակ՝ ցավ-ցավել
Հիվանդ –
Դող –
Նախաճաշ –

Քրտինք –

Հագուստ –

Posted in Uncategorized

Ուսումնական աշուն

Աշնանային արձակուրդներին մեզ հյուր էին եկել մեր գերմանացի բարեկամները։ Ես որոշեցի նրանց ուղեկցել Ապակեքար լեռը։ Լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Դիլիջան քաղաքում։ Լեռան ճանապարհը անցնում էր անտառների միջով։ Անտառը արդեն գունավորվել էր, նույնիսկ կային թափված և չորացած տերևներ, որոնք խշխշում էին մեր ոտերի տակ։

Posted in Մայրենի

Ագռավն ու աղվեսը

Աթաբեկ Խնկոյան

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։


Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթն ըռխեց, գնաց։

Հարցեր եւ առաջադրանքներ
1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Կուռն ու ճուռը- Ձեռքն ու ոտքը

մախմուր-թավիշ

ագի-պոչ

խաս-բարձրորակ

ղումաշ-մետաքս


2. Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը:

Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթն ըռխեց, գնաց։

 

3. Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներին:

Ագռավը միամիտ էր, քանի որ հավատած խորամանկ աղվեսին, լսեց նրա գովեստները, կորցրեց պանիրը։

4. Փորձի՛ր արդարացնել աղվեսին:

Աղվեսը սոված էր, դրա համար գովեց ագռավին, հասավ պանիրին։


5. Առակը համառոտ պատմի՛ր եւ նկարի՛ր:

Posted in Մայրենի

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան

Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ

Պաղեց, սառավ օդ։
Տեղաց անձրև մաղ տալով,

Մարմանդ-մարմանդ,

Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,

Եվ թռչուն թռավ։

 

Հարցեր եւ առաջադրանքներ
1. Գրի՛ր պակասող բառերը:
Սևուկ ____ամպեր________ վար եկան

Օրան, օրան,
Սարի վրա շար ____եկան________։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ _____օդ_______։
Երկիր քուն դրավ,
Եվ ____թռչուն________ թռավ։
2. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:

_____դեղնած_______ տերև
_____սև_______ ամպ
________պաղ____ օդ
____ցուրտ________ եղանակ

_____անձրևային_______ օր
3. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր:

Posted in Մայրենի

Վայր ընկնող աստղեր. տեղեկատվական

Բոլորն էլ սիրում են անամպ, խաղաղ երեկոներին դիտել երկինքը, զմայլվել մութ գիշերով, աստղերով եւ արծաթափայլ լուսնով: Բայց… սա ի՞նչ է: Հրավառ մի կետ գիծ քաշեց երկնքում եւ մարեց: «Աստղ ընկավ»,-ասում են տեսնողները:


Ա՞ստղ…Ո՛չ, դա ինչ-որ ուրիշ բան է, քանի որ աստղերը չեն ընկնում: Դրանք տիեզերական տարածության մեջ շարժվող տարբեր չափի քարեր են, որոնք ձգվելով Երկրի կողմից, շատ մեծ արագությամբ մտնում են մթնոլորտ եւ այրվում: Այդ այրման կարճատեւ բռնկումն էլ մենք տեսնում ենք եւ ասում. «Աստղ ընկավ»:
Երկնային այս փոքրիկ «հյուրերը», որոնք այրվում են ինչ-որ տեղ՝ Երկրից շատ բարձր, կոչվում են ասուպներ, երկնաքարեր:
Հատկապես օգոստոս-նոյեմբեր ամիսներին Արեգակի շուրջը պտտվելիս Երկիրը հանդիպում է տիեզերական շատ քարերի: Ահա թե ինչու այդ ժամանակ հաճախ կարելի է երկնքում տեսնել հրեղեն բռնկումներ:
Միշտ պետք է հիշել. դրանք աստղեր չեն, աստղերը երբեք վայր չեն ընկնում: Դրանք տիեզերական քարեր են, որոնք, մեծ արագությամբ անցնելով երկրագնդի մթնոլորտային շերտով, շփվում են օդի հետ, բռնկվում եւ մարում: Երբեմն հատուկենտ խոշոր երկնաքարերի, այնուամենայնիվ, հաջողվում է անցնել մթնոլորտի միջով եւ ընկնել Երկրի վրա:
Հարցեր եւ առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր այն տեղեկությունը, որը տեքստից իմացար

Հրավառ մի կետ գիծ քաշվում է երկնքում եւ մարում: Դրանք տիեզերական տարածության մեջ շարժվող տարբեր չափի քարեր են, որոնք ձգվելով Երկրի կողմից, շատ մեծ արագությամբ մտնում են մթնոլորտ եւ այրվում։

Posted in Բնագիտություն, Uncategorized

Աստղեր. տեղեկատվական

Երբ Արեւը մայր է մտնում, երկինքը մթնում է, եւ այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արեւի նման մեծ են, Արեւի նման պայծառ ու տաք:

Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արեւը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արեւը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երեւում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:
Հարցեր եւ առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը եւ էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

հրեղեն-հրից բաղկացած, որի նյութը կրակ Է:

վիթխարի-հսկա

2. Շարունակի՛ր.
Երբ Արեւը մայր է մտնում,երկինքը մթնում է, եւ այնտեղ հայտնվում են աստղերը:
Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, քան Արեւը։ Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:
3. Գրի՛ր հականիշ բառեր.

Մթնել — լուսանալ

Շատ — քիչ

Մեծ — փոքր

Տաք — սառը

Հեռու — մոտիկ

Մութ — լույս

Թույլ — ուժեղ
4. Կարմիրով ներկի՛ր այն նախադասությունը, որտեղ թիվ կա:
5. Տեքստից առանձնացրո՛ւ ի՞նչ, ինչե՞ր, ինչպիսի՞ հարցերին պատասխանող բառեր եւ գրի՛ր համապատասխան սյունակում.
Ի՞նչ

Արև, մայր, երկինք, սեղան,մոմ, լույս, մեքենա, խարույկ

Ինչե՞ր

Աստղեր, գիտնականներ, գնդեր, կետեր

Ինչպիսի՞

անթիվ-անհամար, մեծ, պայծառ, տաք, հրեղեն, վիթխարի, մոտիկ, հեռու, մութ, թույլ

 
 
Posted in Մայրենի

Լուսին

  1. սավառնել-թռչել

2. Արևը մեզնից ավելի հեռու է, քան լուսինը։

3. Արևն ավելի մեծ է, քան լուսինը։

4․Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան լուսինը։

Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ և փոքր փոսերով։Լուսնի վրա կան նաև լեռներ։

Լուսնի վրա ոչ օդ կա, ոչ ջուր։

Լուսինն իր լույսը չունի․ այն փոխանցում, անդրադարփնում է արևի՝ իր վրա ընկած լույսը։

Posted in Մայրենի

Բալզաթցիների նոր արկածները

Բալզաթցիները հավաքվում են գյուղի իմաստուններով ու միտք անում։ Նրանք անպայման ուզում են հասնել Լուսնին, Լուսինը փոքրացնեն ու բերեն իրենց գյուղ, որ բոլորն իրենցով հպարտանան։ Բոլորը մտածեն, որ բալզաթցիները ամենահնարագետներն ու խելացիներն են։ Նրանք հետաքրքրվում են դեսից-դենից, իմանում են, որ տիեզերանավ գոյություն ունի։ Ինչ ունեն-չունեն գյուղում վաճառում են ու ձեռք են բերում տիեզերանավ։ Մի քանի հոգով նստում են տիեզերանավն ու ուղղությունը բռնում դեպի Լուսին։ Շատ են գնում, թե քիչ, իրենք կիմանան, վերջապես հասնում են մի պինդ բանի։ Տիեզերանավից դուրս են գալիս, դես են ման գալիս, դեն են ման գալիս, ոչ մի կերպ Լուսնին չեն գտնում։ Բալզաթցիները միտք են անում ու մտածում, թե Լուսինն իրենցից վախեցել է ու թաքնվել։ Քոռ ու փոշման նստում են էլի տիեզերանավն ու հետ գալիս իրենց արդեն աղքատացած գյուղը։ Անցնում են օրեր, ամիսներ, տարիներ, բալզաթցիներն այդպես էլ չեն հասկանում, թե ուր էր կորել Լուսինը։

Posted in Ռուսաց լեզու

Осень

Падают, падают листья
В нашем саду листопад.
Желтые, красные листья
По ветру вьются, летят.

Птицы на юг улетают,
Гуси, грачи, журавли.
Вот уж последняя стая
Крыльями машет вдали.
грач-հավնագռավ